Պորոշենկոն իրեն խաղաղության նախագահ է անվանել
«Յալթայի եվրոպական ռազմավարություն» ամենամյա միջազգային համաժողովի բացման ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ինքը հանդիսանում է խաղաղության նախագահ, փոխանցում է РИА Новости Украина-ն։
«Մենք չենք ցանկանում, մենք ատում ենք թշնամու վրա հարձակվելու գաղափարը: Մենք պարզապես ցանկանում ենք հաստատել այն փաստը, որ ագրեսորը շատ ավելի բարձր գին կվճարի, եթե խախտի մինսկյան համաձայնագրերը և հարձակվի իմ զորքերի վրա, սա ամբողջությամբ անկեղծ եմ ասում: Սակայն մենք խաղաղություն ենք ցանկանում, և ես խաղաղության նախագահ եմ»,- ասել է նա:
Նա նշել է, որ Եվոպայում և ԱՄՆ-ում Ուկրաինայի գործընկերներն աջակցում են Դոնբասի ողջ տարածքում խաղաղարար առաքելության տեղակայմանը։
«Ես խաղաղության նախագահ եմ, մենք խաղաղություն ենք ցանկանում», - ընդգծել է Պորոշենկոն։
