«Ոչ թե Ռուսաստանին պետք է խնդրենք՝ որպես մեծ եղբայր, որ մեզ օգնի, այլ...». Արմեն Ռուստամյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելովկոալիցիոն հուշագրին Ծառուկյան դաշինքի միանալու հավանականության մասին, ասաց, որ միակ տարբերակը, որ համագործակցությունը վերանա, պետք է վերանա այն առաջնահերթությունը, որի շուրջ համախմբվել են: «Մենք էս տրամաբանությունը պահպանելով ենք մի անգամ դուրս եկել կոալիցիայից։ Ինչ վերաբերում է Ծառուկյանին, մենք որևէ մեկի հետ չունենք տաբու հարաբերվելու։ Եթե որևէ դաշտից մեր մոտեցումները պաշտպանողներ լինեն, մենք կհամագործակցենք»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք բոլորի աջակցության կարիքն ունեն: Լրագրողների հարցին՝ արդյոք ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթել է ռուսական զենքի շնորհիվ, ինչպես հայտարարել էր Ռուստամյանը, պատասխանեց. «ՀՅԴ-ն հենց առաջին օրերին եղել է ապրիլյան պատերազմի թեժ կետերում: Մենք տեսել ենք, թե ինչ է կատարվել: Այդ շատ ասողներից մարդ ես այնտեղ չեմ տեսել, կամ գալիս էին, նկարվում էին, հետո հետ էին գալիս: Գիտենք մենք, թե այդ ռեսուրսը որտեղ է: Պետք չէ ամեն ինչ այնպես դիտարկել, որ վաղը եթե պատերազմ սկսվեց, մենք էլի ինչ զինամթերքով, ինչ զենքով ենք էդ ամենի դեմն առնելու»: Նա նշեց, որ միաժամանակ Հայաստանը պետք է այլընտրանքներ ունենա: «Ոչ թե Ռուսաստանին պետք է խնդրենք՝ որպես մեծ եղբայր, որ մեզ օգնի, այլ մենք պետք է պահանջենք, որ հենց ինքը հարգի մեզ հետ ձեռք բերած պայմանավորվածություներն ու կնքած պայմանագրերը: Եթե Ռուսաստանը մեր հակառակորդին x քանակությամբ զենք է տալիս, մեզ պետք է տա x+y, որովհետև մեր հակառակորդն ուրիշ տեղից էլ է այդ զենքը ձեռք բերում, և մենք պետք է այդ բալանսը պահելու համար դա ապահովենք»,- նշեց նա:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am