Գերմանիան գնում է սահմանափակումների
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի հասնի այնտեղի հայրենակիցների ազատ արձակվելուն։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը: «Մենք ստիպված կլինենք ավելի շատ կրճատել Թուրքիայի հետ համագործակցությունը և վերանայել նախագծերը: Ես զարմանում եմ՝ Թուրքիայում մինչև այժմ Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են ազատազրկման մեջ»,- հայտարարել է Մերկելը: Ինչպես նշվում է՝ Թուրքիայում ազատազրկման մեջ է Գերմանիայի 50-ից ավելի քաղաքացիներ:
