ՌԴ-ում խուզարկություններ են իրականացվում ադրբեջանցի գործարարին պատկանող հասցեներում
ՌԴ իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացնում ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովին պատկանող հասցեներում: Խուզարկություններն իրականացվում են երկու սպանության հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին: Ինչպես նշվում է՝ 2016 թվականի մայիսին Մերձմոսկովյան շրջանում մի քանի առևտրային համալիրների սեփականատեր Վլադիմիր Սավկին և «Լյուբլինո-Մոտորս»-ի հիմնադիր Յուրի Բրիլյովը սպանվել էին և քննության ընթացքում ձերբակալվել էր Թելման Իսմայիլովի հարազատ եղբայրը՝ Ռաֆիկը: Այս մասին հայտնում է Лента.ру-ն: Պարբերականը, իր աղբյուրներին հղումով, հայտնում է, որ Թելման Իսմայիլովի եղբայրը մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
