Երկու հակադիր իրականությունների արանքում

Երեկ ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը Հայաստանից ԱՄՆ կատարվող արտահանումների խթանման շուրջ քննարկումներ է ունեցել Հայաստանի պաշտոնատար անձանց և գործարարների հետ: Հայկական ընկերությունները, օգտվելով «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ծրագրից, կարող են արտոնյալ ռեժիմով՝ առանց մաքսատուրքի մուտք գործել ամերիկյան շուկա, ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հաղորդագրությունում: GSP համակարգը թույլ է տալիս որոշակի երկրների և ապրանքների մուտք գործել ամերիկյան շուկա նվազեցված մաքսային վճարներով: Դեպի ԱՄՆ հայաստանյան արտահանման մոտ 60 տոկոսը արդեն իսկ օգտվում է GSP համակարգից: Հայ-ամերիկյան առևտրային պալատի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված համաժողովում ԱՄՆ առևտրի ներկայացուցիչները Հայաստանի գործարար համայնքի հետ քննության են առել արտահանման հնարավորությունները: Սա երկրորդ համաժողովն է Հայաստանում, որն անդրադարձ է կատարում GSP արտոնյալ առևտրային ռեժիմի հետ կապված հարցերին՝ շարունակելով այն քննարկումները, որ 2016 թվականին թեմայի շուրջ սկսել էր GSP ծրագրի տնօրեն Այմի Լարսենը: GSP-ի հետ կապված այս հանդիպումները կազմակերպվում են ի կատարումն Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի շրջանակում ԱՄՆ կառավարության ստանձնած պարտավորությունների: Իր խոսքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շեշտել է, որ ամերիկյան պատվիրակության այցի նպատակը հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների իրական արդյունքների ներկայացումն է և Հայաստանի գործարար համայնքին GSP արտոնյալ ռեժիմի ընձեռած հնարավորությունների ու օգուտների մասին իրազեկելը: «Շատ գործարարներից ենք լսում, որ բավարար տեղեկացված չեն, թե GSP-ից օգտվելու համար ինչ պայմաններ կան կամ ինչպես պետք է օգտվել դրանից: Այսօր այստեղ գտնվող պատվիրակությունը կներկայացնի այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են դեպի ԱՄՆ Հայաստանի արտահանման ներուժը առավելագույնս օգտագործելու և GSP-ի ներքո տրամադրվող արտոնություններից լիարժեք օգտվելու համար», - նկատել է դեսպանը: Նշենք, որ արտոնյալ առևտրային ռեժիմի GSP ծրագիրը սահմանվել է Առևտրի մասին 1974թ. օրենքով և նպատակ ունի խթանել տնտեսական աճը զարգացող երկրներում: Ծրագրի ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝ Հայաստանից, կարող է ԱՄՆ ներմուծվել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների: Քանի որ Հայաստանը ծրագրի շահառու է, հայաստանյան ապրանքների գերակշիռ մասը 2012-2016թթ. ԱՄՆ մուտք են գործել GSP արտոնյալ ռեժիմով: Ներկայումս GSP-ի շրջանակում Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է 25 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ապրանքները ներառում են ալյումինե փայլաթիթեղից և ոսկերչական իրերից մինչև ֆերմենտացված ըմպելիքներ և բալի ջեմ, ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում: Ահա, ԱՄՆ-ն հայաստանցի գործարարներին, փաստորեն, հորդորում է ավելի շատ օգտվել ընձեռված արտոնյալ ռեժիմից: Հայաստանում է Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը, և պետական մարմինների ու գործարար հանրության հետ քննարկումներ են ընթացել հայ-ամերիկյան առևտրի ընդլայնման շուրջ: «Հայաստանի հարևանները նույնպես օգտվում են այդ համակարգից՝ Վրաստանը, Ուկրաինան, Թուրքիան: Բազմաթիվ այլ երկրներ ևս համակարգի մաս են՝ Պակիստան, Հնդկաստան Բրազիլիա և այլն: Այն երկրները, որոնք չեն օգտվում այդ համակարգից և Հայաստանի հարևաններն ու մրցակիցներն են ․․․ Եվրամիության անդամ երկրները չեն օգտվում այդ համակարգից՝ չեն օգտվում Խորվաթիան, Բուլղարիան, Ռումինիան, Ռուսաստանը չի օգտվում GSP համակարգից, Չինաստանը չի օգտվում, Իրանը չի օգտվում այդ համակարգից: Ուստի, երբ [ամերիկացի] գնորդները ընտրում են հայաստանյան ապրանքների և Հայաստանի հարևան երկրների ապրանքների միջև, GSP համակարգի ընձեռած հնարավորությունը կարող են [գնային առումով] գրավիչ փաստարկ լինել՝ ընտրելու հայաստանյան արտադրանքը», - նշել է ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրիսերը: Ազգային-վիճակագրական ծառայության համաձայն, թեև այս տարվա առաջին յոթ ամիսներին հայ-ամերիկյան առևտուրը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.5 տոկոսով՝ կազմելով 91.4 միլիոն դոլար, սակայն նախորդ տասը տարիներին կտրվածքով այն նկատելի անկում է ապրել: 2016-ին երկկողմ առևտուրը կազմել է 126,8 միլիոն դոլար, և այդ ցուցանիշով ԱՄՆ-ն Հայաստանի 11-րդ առևտրային գործընկերն էր: Դրանից հինգ տարի առաջ՝ 2011-ին, Հայաստան-ԱՄՆ առևտուրը ավելի շատ էր՝ 248,7 միլիոն դոլար, ևս հինգ տարի առաջ՝ 2006-ին՝ 171,7 միլիոն դոլար: Ի դեպ, նշենք, որ ԵԱՏՄ երկրներից Հայաստանը միակն է, որ ԱՄՆ-ի հետ աշխատում է GSP համակարգով: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այսօր Հայաստանում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության «ճշմարտացիությունն» ապացուցելու փսիխոզ է, մենք տեսնում ենք այն հնարավորությունները, որոնք Հայաստանի համար ստեղծվում և դրանցից կարելի է շահավետ օգտվել: Ընդհանրապես, կարծես մենք երկու իրականությունում ենք ապրում. ԵԱՏՄ-ական Հայաստանի «պերճանքն ու թշվառությունը», Հայաստանի իշխանական դաշտի ինչ-որ անհեթեթ բացատրություններով, որ մենք դատապարտված ենք լինել ԵԱՏՄ-ում, մյուս կողմից ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Իրանից, Չինաստանից` Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների ցուցադրությունը: Իշխանությունը եկել է ժամանակը, որ «և-և»-ի քաղաքականության շրջանակներում քաղի օգուտներ բոլոր կողմերից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Աննա՛, ձեր «կեղտոտ նախիրին» զբաղեցնելու համար բաժանությու՞ն ես մտածել․ Շաքարյանց (video) «Ինչքան փչացած մարդ կա Փաշինյանին ձայն կտա»,«թուրքից ինչքան հեռու՝ էդքան լավ, ի՞նչ ձայն տալ»․ հարցում (video) «Բանակում կռիվ է եղել․ հայհոյել են, դաժանաբար սպա*ել». Նարե Սոսե (video) Հիմա մի պատմություն պատմեմ Մարիամիկից․ Աննա Այվազյան (video) «Աննա՛, չփորձեք մեզ էշի տեղ դնել․ Ֆրանսիայի բուտիկներից դուրս չէիր գալիս»․ Նարե Սոսե (video) Գյումրեցի 80-ամյա կինը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում (video) Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը Փորձ է արվում Նիկոլին ազատել Աննայի բացասական վարկանիշի բեռից. Սամվել Ֆարմանյան «Այն, ինչ նա երեկ ասել է, սուտ է». Զախարովա Նիկոլը ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորում է քաղաքական շահով. Արա Պողոսյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Սումգայիթի օրը գրառում է արել Գևորգ Պապոյանի «սկզբունքայնության» կամ ճղճիմության մասին «ֆոկուսը» այստեղ ոչ այնքան թվերն են, որքան հանրային ընկալումը. նման անակնկալ մանիպուլյացիաներ այս ընթացքում շատ են լինելու. Սարոյան Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին․․․Նիկոլը «փրգվավ» Աննայից Ազատության համը տեսած կնոջը դժվար կլինի հետ բերելը․ Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան «ԱԱԾ-ից ինձ գիտե՞ք՝ ինչ են ասել․․․ Փաշինյանը գժվել է»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը «Ծանոթներ կորան Սումգայիթում,մինչև այսօր չկան…Թուրքը դեռ ձեր կոկորդից է կծելու». Աննա Այվազյան (video) Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի ընտրություններին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով հետաքննության հարթակին Նիկոլ ու Աննա՛, ձեր շոուով չեք ստիպելու մոռանանք Բաքվի հայերի ցեղասպանության հիշատակման օրերը (video) Բոլոր աղետների օրերին քո հայասպան կերպարները հիշում ենք, ու օրը գալու է՝ քեզ էլ, քո չամուսնուն էլ, հիշեցնելու ենք․․․ Այս հայտարարությունից հետո Հայաստանի ժողովուրդը պետք է շատ անհանգստանա․․․ Բա մեզանից ե՞րբ եք բաժանվելու, ե՞րբ ենք ձեզանից պրծնելու․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am