«Երկրային կյանքի մեղքերի հաշվեկշիռը դրանից չի փոխվում». Նվեր Մնացականյան

Հայաստանի որոշ սրբավայրեր հայտնվել են անելանելի վիճակում։ Պատճառը խաչքարերի, կիսանդրիների, երբեմն նաև արձանների բառի իսկական իմաստով գրոհն է այդ սրբավայրերի վրա։ Առայժմ որևէ մշակութապաշտպան կառույց չի ահազանգել ՝ կանգ առեք։ Չմտածեք, խաչքար տեղադրելը մեղք է. ճիշտ հակառակը, քրիստոնեական պարզ խոստովանություն է, որ մեծամասամբ արվում է աստծո բարեհաճությունը շահելու նպատակով։ Բայց, հավատացեք, շատ տհաճ է, երբ արվեստի այդ վիճելի ստեղծագործությունները որպես կանոն տեղադրվում են այս կամ այն անհատին մեծարելու կամ հիշատակելու փորագրություններով։ Հայկական խաչքարը, այնպիսին, ինչպիսին վկայում է մեր խաչքարերի հազարամյա պատմությունը, երբևէ նման մանր նպատակ չի հետապնդել։ Մեր օրերի խաչքարերը, կրկնում եմ, շատ անընդունելի մշակութաբանական հենքով, այն էլ մեր բազմադարյա տարեգրության մեջ հաստատված պատմական սրբավայրերում, ավելի շատ հիշեցնում են մրցակցային քարե դեկորներ, որ առավելապես կոչված են ընդգծելու որևէ անհատի տրամաչափը, ճիշտ այնպես, ինչպես դա արվում է տնտեսական կամ քաղաքական մենաշնորհների պայքարում։ Չգիտեմ, ինչքանով է տեսանելի աստծուն խաչքարաստեղծ այս փարիսեցիությունը, բայց խաչքարը, կամ որևէ մեծի կիսանդրի պատի քար չէ, որ տեղադրես որտեղ ուզես և երբ ուզես, մանավանդ որ խաբկանք է, թե երկրային կյանքի մեղքերի հաշվեկշիռը դրանից փոխվում է… Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նվեր Մնացականյանը

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am