Ում համար է Արայիկ Հարությունյանի նստացույցային շոուն

Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե «ծայրահեղ քայլի» է դիմում և… նստացույց հայտարարեց, միացավ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող շարունակական հավաքին:

Բացի նստացույց հայտարարելը, Արայիկ Հարությունյանը մի երկարաշունչ ճառ ասաց, որտեղ բացարձակապես ոչինչ չասաց Նիկոլ Փաշինյանի և նրա՝ Արցախն ուրանալու քաղաքականության և հայտարարությունների մասին: Հիմնական «մեսիջները» այսպես կոչված՝ «միջազգային հանրությանն» էին ուղղված:

Այս ամենի առնչությամբ ծագում են մի շարք հարցեր: Առաջինը, թերևս, այն հարցն է, որ պրոֆեսոր Ստրավինսկին ուղղեց պոետ Իվան Անապաստանին. «Եվ այսպես. դուք նորմա՞լ եք»:

Չէ, բայց լուրջ, ստեղծված իրավիճակում ԼՂՀ նախագահի պաշտոնն զբաղեցնողի կողմից նստացույց հայտարարելը նորմա՞լ է: Ավելի ճիշտ՝ դա ընդհանրապես իրավիճակին համարժեք արձագանքող անձնավորությա՞ն պահվածք է, ադեկվա՞տ է:

Պատերազմի օրերին, օպերատիվ կառավարման համար նախատեսված բունկերում նստած որոշումներ ընդունելու փոխարեն, Արայիկ Հարությունյանն ավելի շատ զբաղված էր Նիկոլ Փաշինյանի՝ ստախոսության ու հայությանը մոլորության մեջ գցելու ծրագիրն սպասարկելով: Կհիշեք, առաջնագծում սուրճ էր խմում, ինչ-որ ցուցադրական բաներ էր անում, հաղթանակից էր խոսում, մինչդեռ հրաշալի գիտեր՝ ինչպիսին է իրական պատկերը ու 44 օրվա մեջ մի անգամ ճիշտ խոսք չասաց ժողովրդին:

Հիմա էլ՝ այս նստացույցի թատրոնը: Որ ի՞նչ: Որ մարդկանց անիմաստ մոլորեցնե՞ն: Թե՝ տեսեք-տեսեք՝ նստացույց էլ արեցի՞նք:

Ո՞վ, եթե ոչ Արայիկ Հարությունյանն է անմիջական պատասխանատվություն կրում այն բանի համար, որ պատերազմի սկզբից իսկ քննարկումների, որոշումներ ընդունելու գործընթացներից «բլոկ արվեցին» ճգնաժամային իրավիճակներում կառավարման, պատերազմական մեծ փորձ ունեցող քաղաքական ու ռազմական գործիչները: Դա էլ, հասկանում եք, Նիկոլ Փաշինյանի հրահանգն էր, որն Արայիկ Հարությունյանը լիովին կատարեց:

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի դեմ, Արցախն ուրանալու, Արցախը ադրբեջանական հռչակելու մասին հայտարարություններից հետո թշնամին անցել է տոտալ պաշարման, Արայիկ Հարությունյանը շարունակում է շոու անել, թատրոն է խաղում: Թե՝ «նստացույց եմ անում»:

Գիտե՞ք ինչ, եթե միակ բանը, ինչ կարող է անել ԼՂՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձնավորությունը, նստացույցն է, ավելի լավ է առնվազն հրաժարական տա: Որովհետև նման իրավիճակում նրա նստացույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական անզորության ու, որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա՝ անպետքության ուղիղ խոստովանություն:

Արայիկ Հարությունյանը դիմում է «միջազգային հանրությանը»: Իսկ «միջազգային հանրությունն» ասում է. Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է ադրբեջանական, իսկ եթե հումանիտար ճգնաժամից եք խոսում, ապա խնդրեմ, գնացեք, Ադրբեջանը Աղդամով պատրաստ է հումանիտար բեռների համար ճանապարհ տալ: Սա «միջազգային հանրությունն» է ասում: Ու ասում է, որովհետև Արայիկ Հարությունյանի պաշտած Նիկոլ Փաշինյանը (ում նախընտրական շտաբում, ի դեպ, նա 2021-ին վազվզում ու «ծառայություններ էր մատուցում») Արցախը ճանաչել է ադրբեջանական:

Ու հիմա, առանց դրա մասին խոսելու, առանց դիրքորոշում հայտնելու, Արայիկ Հարությունյանի կողմից «միջազգային հանրությանը» դիմելը հենց թատրոն է ու շոու: Մնում է, որ մի հատ էլ, օրինակ, Արարատ Միրզոյանը հացադուլ հայտարարի՝ ի համերաշխություն Արայիկ Հարությունյանի նստացույցի:

Եվ հետո, ի՞նչ է նշանակում նստացույց է անում՝ որպես «ծայրահեղ քայլ»:

Պետության ղեկավարի նստացույցը «ծայրահեղ քայլ» չի, այլ հուսահատ: «Ծայրահեղ քայլ» անողը չի գնում հայկական գյուղերը հայաթափում, որ թշնամին գա՝ դիրքավորվի: Ծայրահեղ քայլ անողը դնում է ու վերացնում է շրջափակումը ու բոլորին կանգնեցնում փաստի առաջ: Արայիկ Հարությունյանը միակ օգտակար բանը, որ կարող է անել, այն է, որ հեռանա, ցանկալի է՝ Նիկոլ Փաշինյանին գրկախառնված:

Հ.Գ. Որքան փորձեցի պատկերացնել Արցախի ղեկավարներին՝ 1992 թվականի օգոստոսին կամ սեպտեմբերին նստացույց անելիս, ոչ մի կերպ չստացվեց: Այն ժամանակ մարդիկ, որ իրական առաջնորդներ էին, այլ ոչ թե սրանց նման շոումեններ, նստացույց չէին անում, պատերազմ ու պայքար էին գլխավորում, բանակ էին ստեղծում ու հաղթանակի հիմքերն էին դնում:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1592 անգամ
Լրահոս
Սա ժողովրդական նախագծի շնորհանդես էր Դարձել է քայլող աղետ Պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ․ գերմանական Der Spiegel Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ապարանի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք դուրս են գրվել հիվանդանոցից ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան» Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան Իրանական պատվիրակությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ցանկացած զարգացման Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյանը՝ վթարի մասին 18-ամյա դպրոցական, կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա ՆԳՆ ավտոբուսի և թեթև մարդատարի վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ–ից. նախարարություն Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Գնթունիքում կանգ առնելը ավելի կարևոր էր, քան վթարից տուժածներին օգնության հասնելը․ Ալիկ Ալեքսանյան (video) Ինչպե՞ս ապրենք, եթե ջուր էլ չեղնի․ գազն էլ անջատեք՝ պրծնենք․ քաղաքացի (video) «Մահաբե՛ր, ուտելով գնում ես, սպա*ելով հետ գալիս»․ Վահե Մովսիսյան (video) Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video) Գարեգին Երկրորդ Վեհափառի ուղերձը՝ Փարիզում անցկացվող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին (video) «Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am