Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ թեժ խոսակցություն է եղել վերջերս։ Բանն այն է, որ հուլիսի 10-ին շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը այցելել է Սեւանի թերակզղում գտնվող հիդրոօդերեւութաբանական կայանում տեղադրված նոր ավտոմատ համակարգի բացմանը։
Կայանը, որը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում է տեղադրվել, չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։
Հենց այս պատճառով էլ մեծ աղմուկ է բարձրացել, եւ տհաճ խոսակցության առիթ է ստեղծվել Նիկոլ Փաշինյանի եւ Հակոբ Սիմիդյանի միջեւ։ Փաշինյանը նրան մեղադրել է, որ հերիք չէ՝ սարքն առանց համապատասխան ստուգում անցնելու տեղադրվել է, նաեւ Սիմիդյանը մեծ միջոցառում է կազմակերպել եւ շատ կարեւոր հյուրեր հրավիրել։
Այս տեղեկության հավաստիությունը պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի հետ։ «Նմանատիպ գործունեություն ունեցող սարքը անհրաժեշտ չի, որ անցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում(ՇՄԱԳ)։ Ասեմ նաեւ՝ դա եղել է պարզապես կայանի համալրում, համակարգը մեխանիկականից անցել է ավտոմատ գործարկման»,- ասաց Հակոբյանը։
Այսինքն՝ նա փորձում է հերքել, թե նման բան է տեղի ունեցել, սակայն մեր աղբյուրները հակառակն են պնդում։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը