Սյունիքի մարզպետի գործարքը

Սեպտեմբերի 8-ին հրաժարական ներկայացրեց Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը: Նա Գորիսի քաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2014թ. հունիսի 8-ին եւ այս 3 տարիների ընթացքում երկու անգամ ընտրվեց համայնքի ղեկավար: Երկրորդ ընտրությունը մոտ մեկ տարի առաջ էր՝ 2016 թ.-ի սեպտեմբերի 18-ին, որի արդյունքներով նա ստանձնեց Գորիս քաղաքի հետ մեկ համայնքում միավորված 11 գյուղերի ղեկավարի պաշտոնը:Ադունցը համարվում էր նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդը: Երկու ընտրությունների ժամանակ էլ իշխող ուժը ամեն ինչ արել է, որ նա ընտրվի քաղաքապետ: 2014 թ.-ի հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գորիսում բավականին լարված իրավիճակ էր, թեկնածուներից 2-ը ինքնաբացարկ ներկայացրին: 2016 -ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ առաջադրված երկրորդ թեկնածուն՝ Որոտան համայնքի ղեկավար Սուրիկ Օհանջանյանը, նույնպես ինքնաբացարկ հայտնեց:Ընտրվելուց ամիսներ անց, գարնանը կայացած խորհրդարանական ընտրություններից առ ժամանակ հետո հրաժարականի պահանջ ներկայացվեց նաեւ Ադունցին:Իսկ ներկայացնողը՝ ըստ մամուլի տեղեկությունների Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանն է եղել, որը կրկին նույն տեղեկություններով այդ պաշտոնը խոստացել էր գործարար Առուշ Առուշանյանին, քանի որ նրա հայրը ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծ գումարներ է ծախսել ՀՀԿ-ի համար, սակայն նրան չի հաջողվել որդու համար պատգամավորի մանդատ ստանալ:Հանրապետական մարզպետ Վահե Հակոբյանը փոխարենը Առուշանյանին խոստացել է Գորիսի համայնքապետի պաշտոնը: Թե ինչու չհաջողվեց հաղթած թեկնածուին պատգամավոր դարձնել, այդ պատմությունն էլ տեղ գտավ մամուլում: Ընտրություններից հաշված օրեր հետո, երբ 26-ամյա երիտասարդ Առուշ Առուշանյանը ընկերների հետ հաղթանակն է տոնել, խնջույքից հետո գինովցած երիտասարդները ծեծկռտուք են սարքել: Առուշ Առուշանյանը եւ նրա թիմակիցները հարձակում են գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա այն բանի համար, որ վերջինս ընտրություններում սատարել է Աշոտ Արսենյանին:Սակայն Դավթյանին տանը չհայտնաբերելով՝ հարվածներ են հասցրել Դավթյանի կնոջ ձեռքերին: Սակայն պնդումներ կային, որ միջադեպի դրդապատճառներն իրականում ավելի խորն են եղել. դրանք առնչվում են նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործոնի հետ: Առուշանյանների եւ Խաչատրյանի հարաբերությունները լարված են եղել դեռ նրա մարզպետ եղած ժամանակաշրջանում: Սուրիկ Խաչատրյանի վարորդի տղան ծեծի էր ենթարկել Առուշ Առուշանյանի հորը պատկանող շինանյութի խանութի աշխատակիցներից մեկին: Դավթյանը Խաչատրյանի մտերիմը լինելով է պաշտպանել Արսենյանին: Դառնալով պատգամավոր՝ Առուշանյանը փորձել է վրեժխնդիր լինել ոխերիմ հակառակորդի մտերիմից: Մեծ աղմուկ բարձրացրած այս միջադեպը չներվեց նորաթուխ պատգամավորին եւ ինքնաբացարկի դիմում պարտադրվեց: Սակայն մամուլը շարունակեց գրել, որ մարզպետ Հակոբյանը Առուշանյանի խոցված ինքնասիրությունը վերականգնելու համար այլ հատուցում է խոստացել՝ ի դեմս Գորիսի քաղաքապետի պաշտոնի: Եւ ահա, այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թ. սեպտեմբերի 14-ի որոշմամբ` Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Առուշ Առուշանյանը: Իսկ որ Գորիսի արդեն նախկին քաղաքապետ Ադոնցը պարտադրված է հեռացել պաշտոնից, վկայում են իր իսկ հայտարարությունները, որ նա անում էր մեկ-երկու ամիս առաջ:Ադոնցը հայտարարում էր, որ որեւէ մեկն իրեն հրաժարականի դիմում չի կարող պարտադրել, եւ ինքը շարունակելու է աշխատանքը: Պաշտոնական հիմնավորման համաձայն՝ նա դիմումը գրել է առողջական խնդիրների պատճառով, սակայն հատկանշական է, որ ըստ մամուլի տեղեկությունների Գորիսի ավագանու անդամներից երկուսը, որոնք Ադունցի ազգականներն են դեմ են եղել այդ որոշմանը, որը ավագանուն է ներկայացվել երկու օր առաջ: Սա եւս փաստում է, որ Ադունցը հեռացել է ոչ ինքնակամ: Փաստն այն է, որ իշխող վարչակարգը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանում ընտրական համակարգը, ընտրությունները եւ ժողովրդի կամարտահայտությունն առոչինչ են: Նույնիսկ ընտրովի պաշտոնների տեր ու տիրակալները իշխանություններն են ու նրանց առեւտրային մտածողությունը: Անի Սահակյան

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am