Ալիևի նյարդերը տեղի տվեցին. Ընդդեմ Մոսկվայի արշավին Բաքուն էլ միացավ

Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի իրավիճակը, բրյուսելյան բանակցությունների ֆոնին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Կարծում ենք, որ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա», արձանագրում է Մոսկվան։

Ռուսական կողմը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու տրամադրվածությունը: «Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին հաջորդելու է Մոսկվայում կայանալիք ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը՝ Հիշյալ փաստաթղթի ստորագրման համար», ասվում է հայտարարությունում։

Այնուհետև ՌԴ ԱԳՆ-ն շեշտում է` Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, դրանով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար:
Այսպես, Բրյուսելում Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման բանակցությունների ընթացքին Մոսկվան, այսպես ասած` «հստակություն» մտցրեց:

Ռուսական ակնարկը բավական ուղիղ է` եթե Հայաստանի իշխանությունը ճանարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Մոսկվայից պետք չի ակնկալել, որ նա Ռուսաստանը նույնը չի անելու:

Բայց ամենահետաքրքրականն այն է, որ ՌԴ ԱԳՆ-ի այսպիսի հայտարարությունն անգամ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին:

Բաքուն քննադատել է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, պնդելով, թե այն հակասում է «Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխազդեցության մասին հռչակագրին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի`Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասին հայտարարություններին`ներառյալ Ղարաբաղի շրջանը»:

«Անթույլատրելի է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը մեկնաբանի այն փաստի համատեքստում, թե Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Այսինքն, Մոսկվայի ուղիղ կոչը Բաքվին, որով հորդորել էին անհապաղ բացել Լաչինի միջանցքը, վերականգնել ազատ տեղաշարժն ու էներգակիրների մատակարարումը, Ալիևը համարել ռուս-ադրբեջանական բարեկամությանը հակասող: Բաքուն էլ իր հերթին ռուսական կողմին է մեղադրել «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրագործումը չերաշխավորելու համար»:

Որպես հիմնավորում` Ադրբեջանը պնդում է, թե «Լաչինի ճանապարհով ապօրինի գործունեությունը`զենք֊զինամթերքի ու զինված խմբավորումների տեղափոխումը չի կանխվել», «հայկական զինված ուժերի մնացորդները վերջնականապես դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»: «Ճիշտ հակառակը` հայկական զինված ուժերը աջակցություն են ստանում ռուս խաղաղապահ առաքելության առաջնորդության ներքո»:

Ծավալուն հայտարարության մեջ որևէ տեղ չօգտագործելով «Լաչինի միջանցք» եզրույթը՝ Բաքուն ընդգծում է` «Լաչինի ճանապարհին անցակետը տեղադրվել է Ադրբեջանի ներքին օրենսդրության, ինչպես նաև միջազգային կանոնների համաձայն` ապօրինի գործունեությունը կանխելու և թափանցիկություն երաշխավորելու համար»:

Ադրբեջանը միաժամանակ անհիմն է որակել Ռուսաստանի պնդումները տարածաշրջանում խորացող մարդասիրական ճգնաժամի մասին, կրկին նշելով, թե «կան հնարավորություններ հայ բնակիչների հնարավոր կարիքները բավարարել Աղդամ֊Խանկենդի ճանապարհով»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, ահազանգել էր` «այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից»։

Այսինքն, Ալիևը Արցախի այլ «ճանապարհ է» առաջարկում. լիակատար ինտեգրում Ադրբեջանին` Աղդամի ճանապարհով: Ահա, այսպես են հոգալու արցախահայության կարիքները` սնունդ, դեղորայք, և այլն` ամեն ինչ կարող եք ստանալ Ադրբեջանին, եթե ընդունեք Ադրբեջանի քաղաքացիություն, հրաժարվեք Արցախից:

Ստացվում է, Ալիևն էլ իր հերթին միացավ ընդդեմ Ռուսաստանի արշավին. Մի քանի օր առաջ Էրդողանը ցուցադրեց հակառուսական քայլեր, այժմ էլ`հերթն Ալիևինն է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 84212 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am