Պահանջում են ազատել Անդրիաս Ղուկասյանին

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումիՀայաստանի ազգային պլատֆորմը խիստ մտահոգված է«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի՝ ավելի քան 12 ամիս տեւող կալանքով։ Անդրեաս Ղուկասյանն ազատազրկվել է 2016 թվականի հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունը Սարի-Թաղում հատուկ միջոցներ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ, իսկ այնուհետեւ հավաքի մասնակիցներին, լրագրողներին ենթարկեց ֆիզիկական բռնությունների եւ հետապնդումների: Հետագայում ոստիկանությունն ուժի կիրառումը հիմնավորեց զանգվածային անկարգությունները կանխելու անհրաժեշտությամբ: Այս նույն՝ զանգվածային անկարգությունների կանխումը դրվեց նաեւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական հետապնդումներ իրականացնելու հիմքում: Անդրեաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք առաջադրվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու համար, եւ նրանց նկատմամբ կալանքը կիրառվեց  որպես խափանման միջոց: Ներկայումս Ա. Ղուկասյանը վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման ենթարկված միակ անձն է, որի կալանքը չի փոփոխվել, եւ որը շարունակում է մնալ անազատության մեջ: Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվել են ավելի քան 16 դռնփակ դատական նիստերի ընթացքում: Ըստ Անդրեաս Ղուկասյանի պաշտպանի՝ իր պաշտպանյալը զրկվել է իրեն մեղսագրվող արաքներից պաշտպանվելու համար իր ապացույցները քննության ենթարկելու հնարավորությունից, իր կողմից ներկայացված 31 միջնորդությունները մերժվել են: Ավելի վաղ Հյուման Ռայթս Վոթչ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ իշխանություններին կոչ էր արել վերանայել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքի պահանջը եւ նրան ազատ արձակել: Զուգահեռաբար, ներպետական դատարանները Անդրեաս Ղուկասյանի հետ նույն հիմքով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ մասնակցելու համար քրեական հետապնդումների ենթարկված մյուս անձանց՝ Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի եւ Արմեն Մարտիրոսյանի կալանքը փոխարինել են գրավով եւ նրանց ազատ արձակել: Այս անձինք՝ որպես քաղաքական ընդդիմադիր գործիչներ, առանձնացվել են միջազգային կազմակերպությունների կողմից, եւ վերջիններիս ճնշման ներքո նրանց խափանման միջոց կալանքը փոխվել է  գրավով: Մինչդեռ, ՀՀ վերաքննիչ դատարանում Անդրեաս Ղուկասյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքի քննության ժամանակ դատավորը հարց է ուղղել նրան, թե արդյո՞ք Անդրեաս Ղուկասյանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ արձակվի: Ստանալով Անդրեաս Ղուկասյանի դրական հաստատուն պատասխանը, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառված կալանքը շարունակելու վերաբերյալ: Ավելին, 2017 թվականի ապրիլի 19-ին նախաքննության մարմինն ավելացրել է Անդրեաս Ղուկասյանին առաջադրված բողոքի ծավալները՝ նրան մեղադրելով նաեւ շենքեր, շինություններ գրավելու, պատանդ վերցնելու, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու փորձի մեջ: Անդրեաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործն անջատվել է մյուսների մասով քրեական գործից, եւ 2017 թվականի օգոստոսի 2-ից սկսվել է դատաքննությունը: Մեղադրանքի ծավալներն ավելացնելու համար նախաքննության մարմնի համար հիմք են հանդիսացել ոստիկանության կողմից ներգրավված երկու վկայի ցուցմունքները: Ըստ այդ ցուցմունքների՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Ազատության հրապարակում իր ելույթից հետո Անդրեաս Ղուկասյանը մոտեցել է վկային եւ 15 այլ անձանց՝ ասելով՝ քարեր հավաքեք: Ոստիկանության կողմից որպես վկա ներգրավված այս անձանցից մեկը հոգեկան առողջության խնդիրների հիմքով հաշվառված է Ավանի բժշկական կենտրոնում, իսկ մյուսը՝ ալկոհոլից կախվածության հիմքով՝ Գորիսի բժշկական կենտրոնում: Անդրեաս Ղուկասյանի եւ նրա պաշտպանի կողմից վկաների ցուցմունքները հաստատող այլ ապացույցներ հավաքելու միջնորդությունը նախաքննության մարմնի կողմից մերժվել է: Նման փաստերը հիմք են տալիս պնդելու, որ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ շարունակական ազատազրկումն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով:  Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է դադարեցնել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը եւ նրան ազատ արձակել:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am