ՌԴ-ի հետ համագործակցությունն այընտրանք չէ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին. Էրդողան
«С-400-ների մասին մեր նախագահի հայտարարությունն ուղի է բացել դեպի տարբեր բամբասանքներ այն մասին, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից։ Թուրքիան կշարունակի քայլեր անել իր ազգային անվտանգության ապահովման համար՝ համարելով ՆԱՏՕ-ն ուժեղ դաշինք։ Մենք գոհունակությամբ են դիմավորել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը С-400-ների գնման վերաբերյալ՝ որպես Թուրքիայի բնական իրավունքի»,-Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի դիտարկում Ռուսաստանի հետ համագործակցությունը որպես Արևմուտքի երկրների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների այլընտրանք՝ հայտարարել է մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը,փոխանցում է RIA Novosti-ն։ Իրենք լավ համագործակցություն են զարգացնում Ռուսաստանի հետ, սակայն դա այլընտրանք չէ Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին,ասել է նա ,ում խոսքով՝ «դրանք լրացնում են միմյանց»։
