Թուրքիան ռմբակոծել է քրդերի դիրքերն Իրաքում
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դիրքերը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քանդիլ շրջանում իրականացված գործողությունները տևել են երկու ժամ: Թուրքական ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ հաջողվել է խոցել նախատեսված թիրախները: