«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներն ու նրանց օգնականները Ազգային ժողովը դարձրել են սեփական դուքանը, որտեղ ում խելքին ինչ փչում, այն էլ անում է՝ մոռանալով, որ աշխատում են պետության թիվ մեկ քաղաքական` օրենսդիր մարմնում, որն անգամ աշխատանքային դրեսկոդ է սահմանում։ Նախօրեին մեծ աղմուկ բարձրացավ Հայկ Կոնջորյանի օգնականի՝ փուչիկներով լուսանկարների պատճառով: Օգնականը որոշել էր հավերժացնել իր ծննդյան օրը՝ ԱԺ շենքի դիմաց լուսանկարվելով, սակայն այս օգնականը, ինչպես ասում են, «մենակ չէ»` խորհրդարանում իրեն տնավարի զգացողների շարքում։
Երեկ մեր լրագրողը նկատել է, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն ընտանյոք հանդերձ է այցելել ԱԺ՝ ամուսնու եւ մանկահասակ դստեր հետ: Նրանք ԱԺ բուֆետում ճաշելիս են եղել: Պարզել է նաեւ, որ Պալյանի ամուսինը պատգամավոր կնոջ օգնական-խորհրդականն է: Ի դեպ, այս ԱԺ-ում եւս` նախորդների նման, պատգամավորների օգնականների, վարորդների ու փորձագետների թվում քիչ չեն նրանց ամուսինները, զավակները, հարսներն ու փեսաները»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը