Նորից հանդիպում` կրակոցների ու Արցախում տոտալ ճգնաժամի պայմաններում

Շաբաթ օրը Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի կունենա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Այն թեև նախատեսված էր հուլիսի 21-ին, բայց, փաստորեն, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով երկու երկրների ղեկավարներն ավելի շուտ կհանդիպեն։

«Հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում», - երեկ կառավարության նիստում ասաց վարչապետը։ Փաշինյանը թեև առաջընթացի հույս հայտնեց, սակայն Բրյուսելում շաբաթ օրը փաստաթուղթ, ըստ էության, չի ստորագրվի։ Այդ մասին անցած շաբաթ հենց Փաշինյանն էր հայտարարել։ «Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը», - հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Իսկ վաղը Բրյուսելում սպասվող բանակցություններին ընդառաջ սահմանին կրկին լարվել է իրավիճակը։ Փաշինյանը երեկ կառավարության նիստում սահմանին հնչող կրակոցներին և դրանց հետևանքով երկու հայ զինծառայողների վիրավորման փաստին որևէ կերպ չանդրադարձավ։ ՊՆ-ն մինչդեռ երեկ հայտնեց, որ ժամը 9-ից սկսած մինչև այսօր գիշերը ժամը 1-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են այս անգամ Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նախորդ օրն էլ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում, ապա նաև Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 հայ զինծառայող էր վիրավորվել։ Նախօերին մեկ վիրավորի մասին հայտնած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների համար հայկական կողմին էր մեղադրել:

Այս իրավիճակում ի՞նչ սպասումներ կարելի է ունենալ բրյուսելյան հանդիպումից։

Բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը նշում է, որ իր տեղեկություններով Բուլղարիայում Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս կազմակերպված Ստեփանակերտ - Բաքու հանդիպումը ձախողվել է` Մոսկվայի ջանքերով։

Բացի դրանից, բրիտանացի վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի որևէ իշխանություն չի ստորագրի մի փաստաթուղթ, որը չի նախատեսի երաշխիքներ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության համար։ Իսկ Բաքուն այս առումով զիջումների գնալ չի պատրաստվում. - «Ես չեմ տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություն, և իհարկե, եթե փաստաթուղթ չի ստորագրվում, Բաքվի մոտ կարող է գայթակղություն առաջանալ՝ դիմել ռազմական գործողությունների՝ հայկական կողմի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով»։

Ըստ ամենայնի, Բրյուսելում փորձ է արվելու մերձեցնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումները սկզբունքային հարցերի, այդ թվում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու և սահմանազատման հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին մայիսի 14-ին, ապա հունիսի 1-ին Քիշնևում՝ արդեն հնգակողմ ձևաչափով։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 474 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am