Դեպի Սիրիա
ՄԱԿ-ի ինքնաթիռներն հումանիտար օգնության առաջին խմբաքանակն են հասցրել Սիրիայի հյուսիս-արեւելքի Դեյր Զոր քաղաք, որն արդեն մի քանի ամիս է՝ պաշարել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները:
ՄԱԿ-ի տվյալներով՝ պաշարված քաղաքի մոտավորապես 200 հազար բնակիչներ պարենամթերքի սուր պակաս են զգում:
Կազմակերպության վերջին զեկույցում նշվում է պաշարվածների կենսապայմանների կտրուկ վատացումը եւ հաղորդվում թերսնման ծանր դեպքերի եւ սովից մահացության բարձր մակարդակի մասին, տեղեկացնում է հղում անելով BBC-ին: Ինչպես Անվտանգության խորհրդին զեկուցել է ՄԱԿ-ի հումանիտար գործակալության ղեկավար Սթիվեն Օ՛Բրայենը, Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող քաղաքում ինքնաթիռից նետվել են 21 տոննա բեռներ՝ առաջին անհրաժեշտության իրերով: