Սահակաշվիլին, Զելենսկին, Փաշինյանը՝ ձեզ օրինակ...

«Փաստ» օրաթերթը գրում է. Գունավոր հեղափոխությունները ենթադրում են քաղաքական կտրուկ փոփոխություններ, սակայն դրանք մեծամասամբ գալիս են ոչ թե ժողովրդի ներքին պահանջի, այլ արտաքին միջամտությունների արդյունքում։ Գունավոր հեղափոխություն արտահայտության գաղափարական ծնունդը պատկանում է ամերիկյան հասարակական գործիչ, ոչ բռնի տապալման մեթոդների մասին գրած գրքերով աշխարհում ճանաչում ստացած Ջին Շարպին, որը ներկայացրել է իր ուսումնասիրություններն այն մասին, թե քայլերի ինչ հաջորդականությամբ է իրականացվում հնարավորինս անարյուն իշխանափոխությունը։

«Ոչ բռնի պայքարի Մաքիավելին»՝ Շարպը, որն իր ողջ կյանքը նվիրել է ոչ բռնի պայքարի ռազմավարությանը, նկարագրել է ոչ բռնի պայքարի 198 մեթոդ և դրանց փոխազդեցության որոշ տարբերակներ։ Եվ ահա, տարբեր մեթոդների կիրառման հետ մեկտեղ Արևմուտքը ձգտում է նաև հասարակական տարբեր կազմակերպությունների միջոցով ներգործություն ունենալ՝ մի շարք երկրներում ներքաղաքական հուզումներ հրահրելու համար։ Իսկ նմանատիպ ՀԿների բուծման ու կիրառման գործում էական հաջողության է հասել օլիգարխ Ջորջ Սորոսը, որին այս դաշտում ներկայում փոխարինել է իր որդին՝ Ալեքսանդր Սորոսը։ Ընդհանրապես, ավելի շատ են որպես ուսումնասիրության առարկաներ դառնում այն թեմաները, թե ինչպես են իրականացվում գունավոր հեղափոխությունները, ինչ գործիքներ ու մեթոդներ են կիրառվում, սակայն շատ դեպքերում անտեսվում է այն հարցը, թե ի վերջո ինչ արդյունքների են հանգեցնում այդ հեղափոխությունները։

Օրերս հայաստանյան մամուլում տեղեկություններ կան, որ վերջին շրջանում մի շարք մասնագետներ լրջորեն ուսումնասիրում են գունավոր հեղափոխությունների փորձը և դրանց արդյունքները։ Եթե իսկապես նման ուսումնասիրություն կատարվում է, դա միայն գովելի է, քանզի հնարավորություն կարող են ընձեռել խուսափել հետագա լրջագույն խնդիրներից, հաշվի առնել գունավոր հեղափոխությունների բերած փորձանքները, ծանրագույն հետևանքները, ինչպես նաև ճանաչել այդ հեղափոխություններն իրականացրածների ու իրենց երկրները ավիրածների դեմ պայքարի ճիշտ գործիքակազմը: Խնդիրն այն է, որ այսպիսի հեղափոխությունների օրինակները համադրելի են, քանի որ դրանցում որոշակի օրինաչափություններ են դիտարկվում։ Օրինակ՝ մոտ 20 տարի առաջ՝ 2004 թվականի հունվարին, Միխեիլ Սահակաշվիլիի` նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ավարտվեց Վրաստանում սկսված «Վարդերի հեղափոխությունը»։

Դրանից անմիջապես հետո ոգևորությունը Վրաստանում աննախադեպ էր։ Այս հեղափոխությունը ժողովրդի աչքին այնքան խոստումնալից էր թվում, որ Սահակաշվիլիին նույնիսկ համեմատում էին վրացի ամենահայտնի թագավորներից մեկի՝ Դավիթ Շինարարի հետ։ Բայց որոշ ժամանակ անց ռուս-վրացական պատերազմի արդյունքում Վրաստանը կորցրեց Աբխազիան ու Հյուսիսային Օսիան, իսկ երկրի ներսում հեղափոխական վարդերը վերածվեցին փշերի ու ոստիկանական մահակների։ Արդյունքում վրաց հասարակությունն իր մաշկի վրա զգաց, թե ինչի են հանգեցնում գունավոր հեղափոխությունները։ Վրաստանի սրընթաց զարգացումն ու առաջընթացն այդպես էլ մնացին երազանքների մակարդակում։ Դրա համար էլ Վրաստանի ներկա իշխանությունները փորձում են առավել հավասարակշռված քաղաքականություն վարել։

Գունավոր հեղափոխությունների օջախ է նաև Ուկրաինան, որտեղ 2005 թվականի «Նարնջագույն հեղափոխությունից» հետո նմանատիպ գործընթացները մի քանի փուլով կրկնվեցին։ Հեղափոխականներն ամեն անգամ Ուկրաինան եվրոպական հզոր երկիր դարձնելու հեռանկար էին խոստանում, սակայն ներքաղաքական անկայունության, անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի ու Ռուսաստանի հետ հակամարտության արդյունքում երկիրն ավելի էր գլորվում հետընթացի փոսը։ Տարիների ընթացքում ընկնելով Արևմուտքից անմիջական կախվածության մեջ՝ Կիևը վերածվեց ընդամենը հակառուսական գործիքի, և Ուկրաինան, ունենալով զարգանալու համար բոլոր հիմնական ռեսուրսները, կորցրեց առաջընթացի հնարավորությունը։ Հետո եկան զարգացում խոստացող «ժողովրդի ծառաները», որոնք դարձան «ժողովրդի պատուհասներ», քանի որ Ուկրաինան դարձել է պատերազմի ու ավերումի հրապարակ։

2018 թվականի գարնանն էլ Հայաստանում տեղի ունեցավ, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը», որի առաջնորդ Փաշինյանն իշխանության եկավ սիրո և հանդուրժողականության կարգախոսներով, սակայն կարճ ժամանակ անց այդ սերն ու հանդուրժողականությունը վերածվեցին ատելության, քաղաքական հետապնդումների ու բռնապետական դրսևորումների։ Բայց «թավշա հեղափոխության» արդյունքներն ամբողջական չէին դառնա, եթե չլինեին պատերազմը, տարածքային կորուստները և հազարավոր զոհերը։ Ինքնիշխանությունը ժամանակին մատի փաթաթան դարձրած «հեղափոխականներն» այսօր աստիճանաբար զիջում են մեր ինքնիշխանությունը և լեգիտիմացնում Հայաստանի ու Արցախի նկատմամբ հակառակորդի նկրտումները։ Գունավոր հեղափոխությունների օրինակների դիտարկման արդյունքում տեսնում ենք, որ դրանք ոչ միայն դրական արդյունք չեն ունենում երկրների համար, այլև դրա փոխարեն բերում են անկայունություն, պատերազմներ ու տառապանք։ Ավելին, որքան նման են դրանց իրականացման մեթոդներն ու նույնիսկ դետալները, այնքան նման են դրանց կատարողները: Սահակաշվիլին, Զելենսկին, Փաշինյանը՝ ձեզ օրինակ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 531 անգամ
Լրահոս
ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Փաշինյա՛ն, էս սննկացման, ավերի համար դու ի՞նչ պատասխան ես տալու․ Գագիկ Ծառուկյան (video) Կոչ ենք անում հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին․ «Կամք» #ՈՒՂԻՂ․ Պուտինի զանգը Փաշինյանին՝ պատժելուց առաջ․ Սուրեն Սուրենյանց (video) Մեծ սնանկացում է լինելու. գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվելու. Հայկ Նահապետյան (video) Սամվել Կարապետյա՛ն, հատուկ ձեզ եմ ասում․ ինչ է մեզ սպառնում (video) «Էս թարախը ժողովրդի միսը կերել է»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) «Էս մուտիլովշիկ, խաբեբա Նիկոլը ո՞նց է ավարտել դպրոցը, ես զարմանում եմ»․ քաղաքացի (video) Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ Հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան (video) Հայաստանի ընտրությունները և ՌԴ-ի արձագանքը. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РБК-ին #ՈՒՂԻՂ․ Մի սարսափելի նվեր ունեմ Նիկոլի համար․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ են հայտարարագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության թեկնածուները. Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am