Առաջինն Էրդողանը հիշեցրեց, թե երբ են Արցախից ՌԴ խաղաղապահները հեռանալու

Պաշտոնական Անկարան հակառուսական քայլերի արշավ շարունակվում է ողջ թափով, արդեն մի քանի օր: Երեկ արդեն հերթը հասավ նաև Արցախի շուրջ թեմային...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, թե Ռուսաստանը 2025 թվականից հետո դուրս կգա Արցախի տարածքից։

Ռուսական խաղաղապահ առաքելությունը Արցախում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերին, տեղակայման ժամկետը 5 տարի է՝ հետագա 5 տարիներին երկարացվելու հնարավորությամբ՝ այն դեպքում, եթե կողմերից որևէ մեկը դեմ չէ դրան։

Այնուամենայնիվ, Էրդողանը շրջանցել է խաղաղապահների մանդատի երկարաձգման հնարավորությունն ամրագրող դրույթը։

«Համաձայն պայմանավորվածությունների՝ ռուս զինվորականները որոշ տարածքներում կմնան մինչև 2025 թվականը, իսկ դրանից հետո կլքեն այդ տարածքները։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը կմնա հավատարիմ այդ պայմանավորվածություններին։ Իմ եղբայր Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևն հետևում է այս խնդրին»,- ասել է Էրդողանը՝ Վիլնյուսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Այսինքն, ՆԱՏՕ-ի հավաքում Էրդողանը հանդես է եկել ընդդեմ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության` շտապելով: Չէ՞ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի վերաբերյալ կողմերից մեկը մինչև խաղաղապահ առաքելության ժամկետի լրանալը` 2025 թվականը, ավելի ճիշտ` վեց ամիս առաջ պետք է վերապահում հայտներ, որի հիմքով էլ 2025 թվականից հետո ռուսական խաղաղապահների առաքելությունը Արցախում կհամարվեր ավարտված:

Ուրեմն, Էրդողանն իրեն համարելով Հայաստան-Ադրբեջան խնդիրների կողմ, արդեն 2023 թվականին շտապում է ի լուր ՆԱՏՕ-ականների խոստանալ, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղից դուրս է գալու:

Ավելին` Էրդողանը վստահություն է նույնիսկ հայտնում, թե Ռուսաստանը կմնա հավատարիմ պայմանավորվածություններին, այսինքն, Էրդողանն ու Պուտինը պայմանավորվե՞լ էին, որ ռուսները մինչև 2025 թվականն են մնալու Արցախում ու Պուտինը Էրդողանին այդ մասին վստահեցրել է:

Դե ինչ, Էրդողանը ընդդեմ Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում արդեն որերորդ քայլն արեց:

Մնում է հարցական, օգոստոսին Պուտինը կմեկնի՞ Թուրքիա, ինչպես ռուս փորձագիտական հանրույթն է վերջին օրերին ասում` «Էրդողանի հասցրած դավաճանական քայլերից» հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1331 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am