«Երկիր Ծիրանի» խմբակցության շտապ հայտարարությունը (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» խմբակցության շտապ հայտարարությունը. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի վերելակաշինական գործարան ապօրինի քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույտվություն չունի: Պահանջում ենք բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել տեղի ունեցող ապօրինությանը և թույլ չտալ քանդել Սպիտակ քաղաքի (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 1) վերելակաշինական գործարանը: Ծանուցում: Սույն թվականի օգոստոսի 17-ին գործարանը դիմել է քաղաքապետարան քանդման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան հայտնել են, որ «քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհնհանուր ժողովի որոշում, մասնագիտական կազմակերպութան եզրակացություն և քանդման նախագիծ ու տեղեկանք տուրքի վճարի մասին: Միաժամանակ տեղեկացվում է, որ քանդման թույտվությունը կտրամադրվի նշված հարցը և ընկերության կողմից Սպիտակ համայնքում պլանավորած ներդրումային ծրագրերը համայնքի ավագանու կողմից քննարկվելուց հետո» (տես՝ կից ներկայացված փաստաթուղթը): Գործարանը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո: Դրա կառուցման համար ձեռք են բերվել հատուկ համաձուլվածքի մետաղյա կոնստրուկցիաներ, և գործարանի այսօրվա շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար, սակայն գործարանը գնահատվել է որպես շինանյութ, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 5 մլն դոլար: Ըստ մասնագետների կարծիքի՝ նմանատիպ գործարան Հայաստանում գոյություն չունի, իսկ այդպիսի նոր գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի տարի: Գործարանը կարող է օգտագործվել ոչ միայն վերելակների կառուցման, այլ նորագույն տեխնոլոգիաներով մրցունակ արտադրության համար ևս: Երևանում և այլ քաղաքներում գրեթե բոլոր վերելակները կարիք ունեն փոխարինման: Նման կառույց ունենալով և քանդելով այն Հայաստանի Հանրապետությունում գործող ապօրինի իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am