Ինչ լուծում կստանա ՌԴ-ում սեւ ցուցակում հայտնված հայերի հարցը

ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի կառավարության միջեւ ստորագրված ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու հարցն է քննարկվում խորհրդարանում: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց, որ սա գործիք ծառայող փաստաթուղթ է, որտեղ սահմանվում են դետալներ, տեխնիկական հարցեր են լուծվում, մասնավորապես՝ ովքեր են կոնտակտային մարմինները, հասցեները, ֆինանսական հարցերը, ինչ ճանապարհներով պետք է իրականացվի ուղեկցումը եւ այլն: Այնուհետև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց, թե ինչ է անում մեր երկիրը, երբ ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ արգելվում է, եւ մարդիկ իրենց ընտանիքի հետ հանդիպելու հնարավորություն չեն ունենում։ «Մենք ի՞նչ մասշտաբի խնդրի հետ գործ ունենք, ինչքանո՞վ է այդ գործընթացը համապատասխանում ԵԱՏՄ շրջանակներում գործող իրավակարգավորումներին: Ինչպե՞ս կարող ենք մենք այդ մարդկանց օգնել: Խոսքը այն մասին է, որ երկար ժամանակ ՌԴ-ում բնակվող քաղաքացիները գալիս են Հայաստան, այց են կատարում եւ երբ հետ են վերադառնում, պարզվում է, որ իրենց մուտքը Ռուսաստան փակ է: Ընտանիքի մի մասը այստեղ է, մի մասը այնտեղ եւ տարիներով իրար չեն տեսնում»,- հարցրեց Փաշինյանը: Հարցին ի պատասխան Եգանյանն ասաց, որ այո, կան սև ցուցակներում հայտնված ՀՀ քաղաքացիներ, և քաղաքացին նման դեպքերում պետք է դիմի հենց այս ծառայությանը։ Արդեն 6000 դեպքում ծառայության խնդրանքը բավարարվել է՝ կախված հանգամանքներից։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am