Ունենք միայն տոնածառի պուճուր խաղալիքներ. իշխանություն չի փոխվել առանց բռնությունների

ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց հիմնական զեկուցող, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանն էլ հարակից զեկուցող էր: Նա միակն էր եղել հանձնաժողովում, որ դեմ էր քվեարկել համաձայնագրին: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստին հայտարարեց, որ դա ժողովրդավարության դասական օրինակ է, որ հանձնաժողովը մեկ դեմ ձայնով տվել է դրական եզրակացություն, բայց տվել է հնարավորություն, որ այդ դեմ քվեարկողը լինի նախագծի հարակից զեկուցողը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմելով ԱԺ նախագահին՝ նշեց. «Պարոն Բաբլոյան, ժողովրդավարության գենետիկ բնորոշումը, դա իշխանության փոփոխության հնարավորությունն է՝ առանց բռնությունների: Ես ուզում եմ  հիշեցնել, որ ՀՀ-ի անկախության ողջ պատմության ընթացքում բոլոր ընտրություններում հաղթել են գործող իշխանությունները, սա ամենակարևոր լակմուսն է ՀՀ-ն որպես ժողովրդավար երկիր գնահատելու համար: Պուճուր աքսեսուարներ ունենք, տոնածառի փոքր խաղալիքների նման, որ կանխենք ասենք էս ա, բայց մեծ հաշվով ոչ մի էական փոփոխություն դրանից չկա»: Այնուհետև Փաշինյանը հետաքրքրվեց, թե որն է եղել պատճառը, որ հանձնաժողովում Զեյնալյանը դեմ է քվեարկել: «Օրենքի որակի հետ է կապված եղել իմ դեմ լինելը, որ մշակողները հետևություն անեն և նորմալ օրենք ներկայացնեն»,-ասաց Զելանյանը:  

դիտվել է 48 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am