«Ուզում ենք իրավական վարքագծի դրսևորում տեսնել պետական մարմինների կողմից, այն մարմինների, որոնք ջանասիրաբար խախտում են մարդկանց իրավունքները: Իսկ այդ մարդկանց իրավունքների խախտումները իրենց կաշվի վրա զգում են փաստաբանները։ Այս դեպքում նորից բռնություն տեսանք փաստաբանի նկատմամբ իր գործունության շրջանակներում։
Մարդը մտել էր իրավական օգնություն ցուցաբերելու, ստացվել էր, որ կարճ ժամանակ անց ինքն էր իրավական օգնության անհրաժեշտություն զգացել՝ ենթարկվելով բռնության։ Այսպիսի ի միջի այլոց վարքագիծ ուժային կառույցների ու իշխանությունների կողմից ես իմ պրակտիկայում երբեք չեմ տեսել։ Դրանից հետո մարդիկ շարունակեցին պաշտոնավարել ու դա դիտվեց որպես խրախուսում՝ փաստաբանների նկատմամբ ուժի գործադրման։ Ստացվում է, որ ոստիկաններն ուղղակի բռնության են ենթարկում փաստաբանին՝ իր գործունեությունը իրականացնելու համար։ Այս իրավիճակում շուտով այդ ոստիկաններն են ունենալու փաստաբանի կարիք, երբ իրենք բռնանում էին փաստաբանին, հիմա ինչպե՞ս են օգտվելու փաստաբան ունենալու իրենց իրավունքից»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Գևորգյանը՝ փաստաբանների ակցիայի ժամանակ։
Նշենք, որ փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա են իրականացնում։ Երթով շարժվում են նախ ՆԳՆ շենք՝ պահանջելու ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։ Նա, ըստ փաստաբանների, պասիվ վարքագիծ է դրսևորել փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների մասով։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը