Սերժ Սարգսյանի խնդիրը Կարեն Կարապետյանի առաջ. այս պահին ռիսկ չկա

«Ժամանակ» թերթը գրում է. «Միանգամայն տրամաբանական են այս օրերին հաճախակիացած քննարկումներն ու հարցադրումները կառավարության գործունեության մեկամյակի կապակցությամբ, քանի որ նշանակելով նոր վարչապետին՝ Սերժ Սարգսյանը նրան հռչակեց նաեւ փոփոխությունների խորհրդանիշ: Բայց հնչեղ «շնորհանդեսից» հետո գործնականում ստացվել է ընդամենը շատ սովորական գործունեության տարի, ամենասովորական կառավարության համար, որն իր գործունեությամբ հանրությանը թույլ չտվեց «շեղվել» 2018 թվականի վարչապետի խնդրից: Այսինքն՝ միակ ինտրիգը, որ նոր կառավարությունն, այսպես ասած, հարուցեց անցնող մեկ տարվա ընթացքում, դա 2018 թվականի վարչապետի ով լինել-չլինելու ինտրիգն էր: Խոսքը ոչ միայն 2017 թվականի ապրիլի 2-ի մասին է, որտեղ նոր կառավարությանը եւ վարչապետին վերապահվեց, այսպես ասած, ռեյտինգային վերարտադրության կամուֆլյաժի դերը: Ներքին հակասությունների եւ պայքարի մեխանիզմը գործնականում ապահովում է արտաքին լճացումն ու ճահճացումը: Այդ հակադրությունները թելադրում են օրակարգ, հանրային ուշադրություն, ինչը ձեռնունայն է թողնում որեւէ ընդդիմության: Այդպիսով, Հայաստանում ընդդիմություն ասվածը գործնականում վերածվել է քաղաքական համակարգի ավելորդ տարրի: Ներկայումս բոլորն են փաստի առաջ, որ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, այսպես ասած, պրակտիկ գործառույթները մեկտեղված են իշխող համակարգում: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը Սերժ Սարգսյանը փոխարինեց Կարեն Կարապետյանով, ինչպես մինչ այդ Տիգրան Սարգսյանն էր փոխարինվել Հովիկ Աբրահամյանով: Հովիկ Աբրահամյանը, սակայն, ցանկանում էր լինել բոլորի համար ընդունելի նախագահ, ինչն ընդունելի չէր արդեն Սերժ Սարգսյանի համար, քանի որ Աբրահամյանն արդեն համակարգը միավորում էր ոչ թե Սերժ Սարգսյանի շուրջ, այլ նրա դեմ: Եկավ փոփոխությունների խորհրդանիշի ժամանակը, եւ այդ իմաստով Կարեն Կարապետյանի ընտրությունն ամենեւին պատահական չէր: Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր գործիչ, որը մի կողմից կհամախմբի, կկոնսոլիդացնի համակարգը ինչ-որ հեռանկարի շուրջ, բայց ինքնին չի լինի այդ հեռանկարի քաղաքական պատասխանատու, չի ընկալվի այդպիսին: Կարեն Կարապետյանը գործնականում կատարում է հենց այդ դերը: Նա կոնսոլիդացնում է համակարգը, այսպես ասած, բիզնես հեռանկարների շուրջ, սակայն չի ընկալվում որպես այդ ամենի քաղաքական պատասխանատու: Իսկ քանի դեռ չկա այդ ընկալումը, Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի համար չի դիտվում որպես վտանգ, հետեւաբար նրա պաշտոնավարումը վարչապետի կարգավիճակով Սարգսյանի համար ներկայումս ավելի շուտ շահեկան է, քան ռիսկային կամ վտանգավոր: Անգամ 2018-ից հետո: Համենայնդեպս, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի տեսնում վարչապետի այլ թեկնածու, թեեւ Կարեն Կարապետյանը ներկայումս կարծես թե բավականին արդյունավետ է լուծում նվազագույն խնդիրը՝ հնարավորինս քիչ ռեսուրսով հնարավորինս կայուն եւ արդյունավետ գոյություն իշխող համակարգի համար: Դա թույլ է տալիս նաեւ պահպանել ներհամակարգային, այսպես ասած, հակադրությունների կիսաբաց ռեժիմը՝ որպես համակարգից դուրս իրավիճակի ճահճացումը երաշխավորող գործոն: Կարեն Կարապետյանի եւ նոր կառավարության գործունեությունը դիտարկելի է այդ տեսանկյունից, հանրային եւ համակարգային փոփոխությունները չեն եղել եւ առայժմ չեն հանդիսանում այդ կառավարության առաջնային խնդիրներից: Դրանք անհամատեղելի խնդիրներ են, որովհետեւ համակարգի գոյությունն ու հանրային խնդիրների սպասարկումը խորապես իրարամերժ բեւեռներ են, կա՛մ մեկը, կա՛մ մյուսը: Խոշոր հաշվով, որեւէ դասավորության դեպքում ներկայիս համակարգից այլ խնդրի սպասումը ընդամենը ցանկալին իրականության տեղ դնել է, քանի որ որեւէ այլ խնդրի հանդեպ լավ, վատ կամ բավարար ուշադրության մասին համակարգը կարող է մտածել լոկ այն բանից հետո, երբ կլուծի ճգնաժամից ու ռիսկերից ինքզինքը դուրս բերելու հարցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am