Մահացած զինծառայողի քույրը հերքում է, որ իր եղբայրը ինքնասպանություն է գործել․ մանրամասներ (video)

Այս տարվա փետրվարի 19-ին դիրքերում մահացած շարքային Հայկ Պետրոսյանի ընտանիքում չեն հավատում ինքնասպանության վարկածին։ Հայկի Քույրը այսօր՝ հուլիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ Հայկը հավասարակշռված, ուժեղ կամքի տեր և այնպիսի բնավորության տեր անձնավորություն, որը չէր կարող նման քայլի դիմել։

«Դեպքը տեղի է ունեցել 2022-ի փետրվարի 19-in, ժամը 12.45-ին: Արդեն իսկ կասկածելի բաներ կար այս հարցում, որովհետեւ ես վերջինն եմ խոսել Հայկի հետ, ժամը 12.10-12.15-ի սահմաններում, եւ Հայկը իհարկե կոտրված էր, ըստ ձայնի, բայց այն կարգի կոտրված չէր, որ գնար ինքնասպանության: Ինչպես հասկացա իր ձայնից, Հայկն ինձ ասելու բան ուներ, ասաց՝ ես կզանգեմ ու քեզ կպատմեմ: Դա արդեն իսկ կասկածելի է, որովհետեւ այն մարդը, որ գնում է ինքնասպանության, ինչու պետք է զանգի քրոջն ու պատմի ինչ-որ բան:

Ես աշխատանքի եմ եղել, դեպքի մասին իմացել եմ, երբ եկել եմ տուն ու ականատես եղել շատ ահավոր տեսարանի, երբ մայրս ու հայրս խելագարության աստիճանի էին հասել»,-ասաց Հայկ Պետրոսյանի քույրը՝ Իրինա Պետրոսյանը:

Նրա խոսքով, Հայկին ճանաչելով բոլորի համար էր շոկային այն, որ Հայկի պես մարդը կարող է գնալ ինքնասպանության, քանի որ նա չափից դուրս հավասարակշռված ու խելացի անձնավորություն էր. «Հայկի դեմքի հատվածում վնասվածքներ կային, եթե չեմ սխալվում քթարմատի շրջանում, քունքին, ճակատին: Հայկի հասակը 1,96 մետր է, ընկնելու հետեւանքով նման վնասվածք ստանալը շատ կասկածելի է ինձ համար, որովհետեւ շատ թիկնեղ ու ամուր կազմվածքով էր: Իսկ հոգեբանորեն էլ այնքան թույլ չէր, որ գնար նման քայլի»,-ասաց Իրինի Պետրոսյանը:

Քույրը նաեւ պատմեց, որ երկրորդ անգամ պետք է բարձրանար դիրքեր. «Ասաց՝ ինչքան հասկացա, մեր զորամասի տղաները ամենալավն են: Ասաց՝ չի կարող խնդիր լինել, նույնիսկ որոշել ենք լողանալու տեղ սարքել, որ էնտեղ մաքուր լինենք: Իսկ այդ օրը ձայնից հասկացա, որ ինչ-որ խնդիրներ կան: Ասացի՝ ինձ ասա, կփորձենք լուծել, ասաց՝ կարեւորը խաղաղ է, իկ ուրիշ խնդիրներ չկան»:

Նշենք, որ Հայկ Պետրոսյանի մահվան դեպքով ազատազրկվել են համածառայակիցները՝ դիրքի ավագի օգնականը՝ շարքային զինծառայող, և դիրքի պատասխանատուն՝ պայմանագրային զինծառայող։ ՔԿ-ն փոխանցում է, որ նրանք ձերբակալվել են զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, զինծառայողին վիրավորանք հասցնելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով։

Տեղեկություններ կան, որ այս գործով հարցաքննված չորս զինծառայողներ նշել են իրենց նկատմամբ կատարված բռնությունների ու ծաղրանքերի մասին։ Մասնավորապես, երբ զինվորն առաջաին անգամ դիրքեր է բարձրացել նրան ստիպել են կանոնադրությամբ չնախատեսված արարողակարգեր իրականացնել՝ երդմնակալության նման, որոնք էլ նկարահանվել են։ Ուշագրավ է, անազատության մեջ հայտնված զինծառայողներից մեկի հեռախոսը Հայկի հետ կատարված դեպքից հետո «կորել է»։

դիտվել է 525 անգամ
Լրահոս
Գլխավոր շտաբի պետին 1 տարին քի՞չ էր, որ այդ կամերաների տեսանյութերով գտնեն մեր երեխեքին․ մայր (video) Պահանջում եմ՝ Քննչականի հետ վարվեք այնպես, ինչպես իրենք են մեզ հետ վարվել․ անհետ կորածի հայր (video) Մերցը ներգրավված է Ուկրաինայում կոռուպցիոն սխեմաներում. Զախարովա Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ «Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am