Ինչ է փորձում համոզել Արմեն Ռուստամյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դաշնակցականները մի հարցում, այնուամենայնիվ, անգերազանցելի են. կարող են իրենց բոլոր պարտությունները ներկայացնել որպես պատմական, փառահեղ հաղթանակ ու հպարտանալ դրանցով: ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երկու օր է՝ փորձում է համոզել, թե Հայաստանը նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է, ու դա՝ ԵՏՄ-ում գտնվելու շնորհիվ: Բայց հաղթանակի մասին նման պնդումներ պարոն Ռուստամյանն անում է այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի հետեւանքով կորցրինք 800 հեկտար հող ոչ միայն անվտանգության գոտի հանդիսացող տարածքներից, այլեւ բուն ԼՂՀ սահմաններից: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում էլ հարցին, թե չնայած տարածքների կորստին, մենք ապրիլյան պատերազմում հաղթանա՞կ ենք տարել, Արմեն Ռուստամյանը երեկ պատասխանել է. «Իհարկե, հաղթանակ ենք տարել, Դուք պարզապես տեղյակ չեք այն նպատակների մասին, որն ունեցել է Ադրբեջանը»: Իհարկե, Ադրբեջանը շատ կցանկանար անակնկալ պատերազմով գրավել ողջ ԼՂՀ-ն կամ 800 հեկտարի փոխարեն՝ դրա տասնապատիկը:  Չհաջողվեց: Բայց սա համարել հաղթանակ, մեղմ ասած, տեղին չէ: Եթե հիշում եք՝ մեկ դար առաջ ՀՅԴ-ն ստանձնեց Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունը, եւ իրենց իշխանավարման երկու տարվա ընթացքում 60 հազար քմ-ից մնաց հազիվ 10 հազարը: Մինչ այդ, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, դաշնակները հասցրել էին «վերցնել հանրապետության փողերը եւ հայդե՝ Փարիզ»»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am