Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից ավտոմեքենա էին գողացել

SHAMSHYAN.com-ի ​ տեղեկություններով՝ հուլիսի 3-ին ավտոմեքենայի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Ուկրաինայի քաղաքացի, 23-ամյա Վ. Լովանսկին եւ հայտնել, որ հունիսի 27-ին՝ ժամը 20:15-ից մինչեւ հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքի ԱՊՊԱ պայմանագրերի կնքման կետի մոտ կայանված իրեն պատկանող Chevrolet Camaro տարանցիկ համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը:

Գողության դեպքով ​ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները կարճ ժամանակում ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հսկայածավալ գրագետ եւ ճիշտ աշխատանքի արդյունքում պարզում են գողություն կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը եւ մեկնում նրա բնակության վայր, սակայն այդ տղամարդը այնտեղ չի լինում:

Տավուշի մարզի ոստիկանները օպերատիվ ճանապարհով ճշտում են նրա գտնվելու վայրը ու կատարում բացատրական աշխատանքներ: Սկզբից նա չի ընդունում, որ ինքը նման բան է արել, եւ որ դա իր ձեռագիրը չի, սակայն տեսնելով, որ ​ Տավուշի ոստիկանների տեղեկությունները հավաստի են, փաստերի ճնշման տակ հուլիսի 7-ին ներկայանում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եւ հայտարարում, որ ավտոմեքենան հուլիսի 1-ին՝ կեսգիշերն անց, ինքն է տեղափոխել Գյումրի: Ժամեր անց արդեն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը նշված ավտոմեքենան հայտնաբերում եւ քարշակի միջոցով տեղափոխում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Արմեն Մ.-ն է, ով հայտնաբերված ավտոմեքենայի փաստով կազմված փաստաթղթերով ներկայացվում է Նոյեմբերյանի քննչական բաժին:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am