Իսկ գիտե՞ք, թե թշնամին քանի մետր է հեռու Ամարասից

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին տարիներին մեր երկիրը պատուհասած զանազան աղետների շարքում կա մի դրվագ, որ առանձնապես տպավորվել է: Քարահունջի (Զորաց քարեր) բազմահազարամյա աստղադիտարանի վարկաբեկումն էր, թե՝ այն ընդամենը ինչ­որ դամբարան է եղել ու՝ վերջ: Այնինչ, լուսահոգի Պարիս Հերունին որքան համոզիչ ու փաստարկված էր ներկայացնում Քարահունջի՝ աստղադիտարանային հենքը: Երևի այդ էր պատճառը, որ լրահոսում անմիջապես ուշադրություն գրավեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հաղորդագրությունը, որի համաձայն՝ ի դեմս Զորաց քարեր հուշարձանի, գործ ունենք 11 հազար տարեկան աստղադիտարանի հետ: Ըստ հաղորդագրության, ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Մալխասյանը մասնավորապես նշել է, որ հուշարձանի մշակութային շերտերը վերաբերում են Քրիստոսից առաջ 9000, 5800 և 2341 թվականներին, և առանձնահատուկ նշելի է, որ հուշարձանը շահագործել են մի և նույն մշակույթի կրողները:

«Ընդհանուր առմամբ, հուշարձանում ակնառու է 11 000 տարեկան հայկական աստղադիտական­օրացուցային կրոնածիսական մշակույթը որպես մեկ ամբողջություն: Կարևոր բացահայտումներից է նաև հուշարձանի կառուցվածքային և բովանդակային կապը 4­-րդ հազարամյակի Քեթիի քրեղանի զարդապատկեր օրացույցի միջև»,­ ասել է Հայկ Մալխասյանը: Կարճ ասած՝ Զորաց քարերը Հայաստանի ու հայության «կադաստրի վկայական» են: Ամրակո՛ւռ վկայական: Դե, կա մեկը, չէ՞, որ ընկած «կադաստրի թղթեր» է, իբրև թե, որոնում Հայաստանի համար ու, իբրև թե, չի գտնում, գնում ու թշնամուց է... «կադաստրի թուղթ» հայցում... Մյուս կողմից՝ ինչ­որ բան հուշում է, որ Քարահունջի կամ, որ նույնն է՝ Զորաց քարերի շուրջ դեռ էլի ու էլի բանավեճեր և անգամ վիճաբանություններ կլինեն: Սակայն տվյալ դեպքում խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Այ, ինչն իսկապես անհագստացնում ու խորագույն մտահոգություն է պատճառում, եթե չասեմ՝ տագնապ, այն է, թե ընդամենը քանի՞ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում թշնամին: Հասկանալի է՝ Զորաց քարերից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա: Բազմահազարամյա քարե աստղադիտարանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռուհայոց մեկ այլ «կադաստրի վկայական». Ուղտասարը (Ուխտա սար)՝ իր հանրահայտ նախնադարյան ժայռապատկերներով:

Պատմության մի անկրկնելի հուշարձան, որը հիմա... հայ-­ադրբերջանական շփման գծի տակ է, եթե հնարավորինս կոշտ չարտահայտվենք: Եվ ի՞նչ է մնացել այդ ժայռապատկերներից, քանի­քանիսն են ջարդու խուրդ արվել, վնասվել, ո՞ր մասն է թշնամու ոտքի տակ անցել, ո՞ր մասն է դեռևս հայկական վերահսկողության տակ: Իսկ եթե մի քանի կիլոմետր էլ «խորանա՞նք»: Հասնենք, օրինակ՝ Դադիվանք: Այն Դադիվանքը, որ ազատ շնչեց շնորհիվ ազատագրման ու հարյուրավոր լուսավոր տղաների կյանքի գնով: Եվ այն Դադիվանքը, որ թշնամական գերության մշտական սպառնալիքի տակ է դրվել վերջին 3 տարվա ընթացքում ու այս իշխանության գործունեության հետևանքով ու մեղքով: Իսկ Ծիծեռնավա՞նքը: Այն, որ երկուսուկես տարի առաջ առանց կրակոցի տրվեց թշնամուն: Այն Ծիծեռնավանքը, որտեղ հնագետները 4-­րդ դարում հավատի համար նահատակվածի գերեզման էին գտել:

Այն Ծիծեռնավանքը, որ պարզապես հրաշանիստ մի հուշարձան է: Դրանից ուժեղ «կադաստրի վկայակա՞ն»: Հապա Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցո՞ցը... Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր մի քանի տարի առաջ հանրությունը վշտահարվել, որ այրվել է Փարիզի Աստվածամոր տաճարը: Հիմա ո՞ւր են այդ զգայուն հայրենակիցները: Եվ ինչո՞ւ են լուռումուջ, ինչո՞ւ են անդրդվելի, երբ թշնամուն հանձնված (եթե չասենք՝ նվիրած) Շուշիում հենց հիմա ադրբեջանական թուրքերը Ղազանչեցոց եկեղեցին վերածում են մզկիթի: «Կադաստրի վկայականը» ջնջում են: Թշնամին է ջնջում: Մեր թողտվությամբ: Ու ջնջում է թշնամին, որովհետև կան մարդիկ, որոնք հազարամյակներով հայկականը համարում ու հռչակում են որպես... թշնամապատկան: Շատերն են լսել, որ Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտից հետո առաջին դպրոցը կամ առաջիններից մեկը Արցախ աշխարհում է հիմնել՝ Ամարասի վանքում:

Իսկ գիտե՞ք, թե թշնամին քանի մետր է հեռու Ամարասից: Համարյա հեռու չէ: Այնպես որ, «կադաստրի վկայականներ» կան ու կան: Բայց դարավոր, բազմահազարամյա հայկականը թշնամապատկան համարողի, ավելի վատ՝ թշնամապատկան դարձնողի համար դրանք՝ ի՞նչ: Շատ­-շատ՝ «թիթիզանան», գնան Ակնայում նկարվեն՝ նուռը ձեռքներին, մեծ­-մեծ գրեն՝ «Ակնան իմ հայրենիքն է», ու առանց «օֆ» քաշելու թողնեն թշնամուն: Նայեն Արարատին ու այն սքեթչային ֆիլ մի տարբերակով ասեն. «Վա՜յ, էս ինչ կեղտոտ պադյեզդ ա...»: Հիմնը քիմքներին չի գալիս: Գերբի վրայի առյուծից են վատանում: Արարատ սարի բիբլիական պատկերը նրանց մոտ ուղեղի այրոց («իզժոգա») է հարուցում: Մի հատ թեսթ արեք, գուցե օգնի՞ հասկանալ, թե՝ ինչո՞ւ են ոմանք թշնամապատկան համարում, օրինակ՝ Արցախը, որտեղ ամեն քարի տակ ու ամեն քարի վրա, կարելի է ասել, դաջված են հայկական «կադաստրի վկայականները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 359 անգամ
Լրահոս
ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Փաշինյա՛ն, էս սննկացման, ավերի համար դու ի՞նչ պատասխան ես տալու․ Գագիկ Ծառուկյան (video) Կոչ ենք անում հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին․ «Կամք» #ՈՒՂԻՂ․ Պուտինի զանգը Փաշինյանին՝ պատժելուց առաջ․ Սուրեն Սուրենյանց (video) Մեծ սնանկացում է լինելու. գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվելու. Հայկ Նահապետյան (video) Սամվել Կարապետյա՛ն, հատուկ ձեզ եմ ասում․ ինչ է մեզ սպառնում (video) «Էս թարախը ժողովրդի միսը կերել է»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) «Էս մուտիլովշիկ, խաբեբա Նիկոլը ո՞նց է ավարտել դպրոցը, ես զարմանում եմ»․ քաղաքացի (video) Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ Հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան (video) Հայաստանի ընտրությունները և ՌԴ-ի արձագանքը. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РБК-ին #ՈՒՂԻՂ․ Մի սարսափելի նվեր ունեմ Նիկոլի համար․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ են հայտարարագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության թեկնածուները. Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am