ԲԴԽ նախագահը փորձում է դատարանները տեղափոխել քաղաքական իշխանության ազդեցության ներքո․ Արման Թաթոյան

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) վերածվել է դատական իշխանության դեմ մահակի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«ԲԴԽ գործող նախագահի անմիջական կազմակերպմամբ` համառ փորձեր են արվում դատարանները տեղափոխել քաղաքական իշխանության ազդեցության ներքո` դատարանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու միջոցով: Այս ջանքերը նենգափոխել են դատարանների անկախությունը երաշխավորողի ԲԴԽ-ի սահմանադրական առաքելությունը, եւ ԲԴԽ-ն ներկայում գործում է իր առաքելությանը հակառակ։


Ուսումնասիրությունները հաստատում են, որ դատական իշխանության նկատմամբ ոտնձգություններն անմիջականորեն իրականացվում են հենց ԲԴԽ-ի միջոցով՝ բարձրագույն քաղաքական իշխանության հովանավորությամբ եւ անմիջական աջակցությամբ։ Ամբողջ գործընթացն ուղեկցվում է կոռուպցիոն ռիսկերով եւ տարվում է գաղտնիության պայմաններում ու ակնհայտ խտրական մոտեցումներով։

Այս ամենը հիմնավորվում է մի շարք գործոններով։

Նախ, ԲԴԽ գործող նախագահն այս պաշտոնում պաշտոնավարումից անմիջապես առաջ զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը, այսինքն՝ պետության գործադիր իշխանության համակարգում զբաղեցնում էր քաղաքական բարձր պատասխանատու դիրք: Նա իշխող քաղաքական կուսակցության անդամ էր: Ունենալով այդպիսի կարգավիճակ` պարբերաբար հանդես էր գալիս վրեժխնդիր շարժառիթներով արվող բացահայտ անպատասխանատու հայտարարություններով, դատավորներին ուղղված սպառնալիքներով այն մասին, որ ինքն ունի նախապես կազմված 40 դատավորների ցուցակ, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ընդ որում, դա անում էր առանց իրավական ընթացակարգի ու հիմքի՝ նկատի ունենալով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու նախարարի իրավասությունը, որն էլ ինքը գործադրում էր բացահայտ չարաշահումով ու կամայական մոտեցմամբ։ Ավելին, այդ պաշտոնյան ինքը չէր էլ բացահայտում, թե ինչպես է այդ 40 դատավորների ցուցակները կազմել՝ արդյոք սուրճի սեղանի շուրջ ընկերոջ հետ զրուցելիս։

Նշվածից բացի, դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթների եւ տույժերի կիրառության առկա պրակտիկան վկայում է, որ գոյություն չունի որեւէ պաշտոնական հրապարակում առ այն, թե ինչ օբյեկտիվ չափանիշներով կամ կանոններով ղեկավարվելով է Արդարադատության նախարարը հարուցում կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ։

Այդպիսի ընթացակարգերը բացակայում են նաեւ ԲԴԽ-ի դեպքում։

Նշվածից բացի, անհասկանալի է՝ ինչ սկզբունքով են որոշվելու, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որ վճիռի հիման վրա որ դատավորին նկատմամբ է հարուցվելու կարգահապական վարույթ, եւ տույժի ինչ տեսակ է կիրառվելու ու ինչու տույժի հենց այդ տեսակը։

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի օր առաջ Արդարադատության նախարարին առաջարկել է ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու մի քանի, հանձնաժողովի ձեւակերպմամբ, «չափորոշիչներ»։

Ակնհայտ է, սակայն, որ այս «չափորոշիչների» հրապարակումը ձեւական բնույթի է, եւ հանձնաժողովն ինքը վստահաբար գիտակցում է, որ դրանք չեն կարող զսպող դեր ունենալ ԲԴԽ-ի նախագահի եւ Արդարադատության նախարարի տնտեսական ու անձնական շահերով փոխկապված կոռուպցիոն ռիսկերի համար, քանի որ այդ «չափորոշիչների» ընդհանրության աստիճանը թույլ չի տալիս ապահովել որեւէ զսպում կամ կանխատեսելիություն։

Օրինակ՝ պարզ չէ՝ ինչպես եւ երբ է կիրառվելու ըստ գործերի վաղեմության ժամկետների կամ ըստ այբբենական կարգի, կամ ըստ դատական ատյանների վարույթների հարուցումը։ Ասենք, արդյոք, այբբենական կարգը վերաբերում է դատավորների ազգանուններին, թե՞ գործերին։

Ակնհայտ է, որ այս «չափորոշիչները» ԲԴԽ նախագահն ու Արդադադատության նախարարն օգտագործելու են՝ դատավորներին իրենցից մշտական կախվածության մեջ պահելու համար։

Նշվածից բացի, դատավորրների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ տույժի ենթարկելու ողջ գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում։ Օրինակ՝ միայն 1 օրվա մեջ՝ 2023թ. հուլիսի 3-ին փակ դռների ետեւում ԲԴԽ-ն դադարեցրեց միանգամից 4 դատավորի լիազորություն։ Ավելին, դատավոր Դավիթ Հարությունյանի գործով հրապարակված տվյալներով, այդ թվում՝ ԲԴԽ-ի նիստի ձայնագրության հատվածից ակնայտ է, որ ԲԴԽ-ն նրան բացահայտ ապօրինաբար զրկել է իր վերաբերյալ հարցի քննությանը մասնակցելու հնարավորությունից։ Նիստը հատուկ այնպես է կազմակերպել, որ նիստին մասնակցելու հնարավորություն չունենան նաեւ փաստաբանները։ Ապօրինաբար չի թույլատրել լրագրողների մասնակցություն նախապես հայտարարված բաց նիստին` այդ կերպ վարույթի ենթակա կողմին զրկելով պաշտպանության լրացուցիչ միջոցից:

Բացահայտ խտրական ու կոռուպցիոն ռիսկերի մասին է վկայում այն, որ, օրինակ, դատական համակարգում ներկայում կան դատավորներ, ում հետ կապված առկա են խախտում արձանագրող ՄԻԵԴ վճիռներ, բայց նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ չեն հարուցվում, քանի որ նրանք, ասենք, անձնական շահերով սերտ փոխկապակցված են ԲԴԽ-ի նախագահի կամ Արդարադատության նախարարի հետ (օրինակ՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ, ԲԴԽ դատավոր անդամ կամ դատական համակարգի այլ դատավորներ)։ Սա բացարձակ հայեցողական վերաբերմունքի ու կամայական մոտեցման արդյունք է:

Այս ամենին գումարվում են հրապարակային տվյալներն այն մասին, որ ԲԴԽ գործող նախագահը եւ Արդադատատության գործող նախարարը համատեղ բիզնես գործընկերներ են, ինչպես նաեւ մտերիմ ընկերներ։ Խոսքը իրավական ծառայություններ մատուցող եւ դատական իշխանության ոլորտում գործող առեւտրային (բիզնես) կազմակերպությանը վերաբերող տվյալների մասին է։

Ստեղծված իրավիճակը սկզբունքորեն է հակասում իրավունքի գերակայությանը, անհամատեղելի է դատական իշխանության անկախության հետ:

Այս պայմաններում ԲԴԽ-ն դատարանների անկախությունը երաշխավորողից վերածվել է դատավորների պատժիչ մարմնի, որն ուղղված է դատական իշխանության նկատմամբ ամբողջական, այդ թվում՝ քաղաքական վերահսկողություն սահմանելուն։ Սա իր հերթին խորքային վտանգներով խաթարելու է մարդու իրավունքների պաշտպանությունը դատարաններում առհասարակ»,- գրել է նա։

 

դիտվել է 92 անգամ
Լրահոս
ՔԿ-ն՝ Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության մասին․ նոր մանրամասներ Google-ում և Youtube-ում համատարած խափանումներ են Եվրոպայի խորհուրդը կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին․ գլխավոր քարտուղար ՌԴ-ն հուսով է, որ Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիները շուտով կվերադառնան. Օվերչուկ #ՀԻՄԱ․ «Թքե՛մ ես ձեր արածի վրա․ ինչի՞ եք ապրում»․ պատերազմի մասնակիցը պոռթկաց (video) Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ավտովթար՝ Երևանում. Արցախի պողոտայում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Փրկել են «Մարտ առանց կանոնների» սպորտաձևի չեմպիոնի կյանքը Էս ծակ Կոնֆուցիոսին ո՞նց բացատրենք, սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն է` նոր գնում. Զուրաբյան Նախկին ՀՀԿ–ական Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Միշտ հարցական դեմքով պարեկային պետը` Արթուր Խուդինյանը Ինչ-որ բան տեղի կունենա, բայց նրանք դեռ պատրաստ չեն․ Թրամփը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասին Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է․ Օվերչուկ Կիևը հրաժարվում է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումից Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու․ Իրանի դեսպան ՀՀ իշխանությունները պարտավոր են հրատապ միջոցներ ձեռնարկել հայ գերիների լրացուցիչ պաշտպանության համար Սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն ա` նոր գնում, ոչ թե սխալ գնացած ճանապարհը «ճիշտ» հայտարարում Мы готовы закончить войну, дальше всё зависит от ЕС — жёсткое заявление Путина (video) Ադրբեջանում բոլորի համար կեղծ գործերը կարված են, դատավճիռները` գրված․ Աբրահամյան Խոշոր չափերով փողերի լվացման մեջ մեղադրվող Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մարզերում խայտառակ հայհոյանքներով են արձագանքել Փաշինյանի ելույթին (video) Օկուպացված Հադրութում ադրբեջանցիները քարտեզ են ներկայացրել՝ Սյունիքը Ադրբեջանի կազմում ԵԱՀԿ ՄԽ լուծարումը արդարացված է, փակելու նախաձեռնությունը պատկանում է ՀՀ-ին և Ադրբեջանին․ ՌԴ ԱԳՆ Ասում էին` հայրս փտելու է բանտում. Տաթևի կալանավորված համայնքապետի դուստրը ահազանգում է Զուտ քաղաքական «նպատակահարմարություն». իսկ ո՞ւր մնաց «ժողովրդավարական երկրի նպատակը». «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am