«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվանից «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է ստորագրահավաքը: Այսօր նախաձեռնողները հանդես են գալու հաշվետվությամբ՝ տեղեկացնելով, թե քանի մարդ է ստորագրել նախաձեռնության շրջանակներում։
Երեկ երեկոյան բոլոր տեղամասերից տվյալներ են հավաքագրել, հաշվարկել: Մեզ հայտնի դարձավ, որ հինգ աշխատանքային օրվա հաշվարկով, Երեւանում եւ որոշ մարզերում մոտ 15 հազար մարդ է ստորագրել:
Հիշեցնենք՝ «Հայաքվե» նախաձեռնությունը մտադիր է հանդես գալ օրենսդրության փոփոխության պահանջով. որով խիստ պատիժ՝ 10-15 տարի, կսահմանվի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք Արցախի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու որոշում կընդունեն: Որպեսզի օրենսդրական նման փոփոխություն լինի, պետք է 50 հազար քաղաքացու ստորագրություն:
Օրենքը 60-օրյա ժամկետ է նախատեսում: ԿԸՀ-ն որոշել է այդ ժամկետը նշանակել 2023թ. հունիսի 19-ից մինչեւ օգոստոսի 19-ը: Այնուհետեւ նրանք կդիմեն ԿԸՀ, որը պետք է հաստատի ստորագրությունների իսկությունը, ինչից հետո ներկայացվելու է Ազգային ժողովին։ Եթե խորհրդարանը մերժի, հաջորդ քայլը 300 հազար ստորագրությամբ հարցը հանրաքվեի կդրվի»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը