Արցախը` մեն-մենակ, փորձում է շրջել Փաշինյանի պարտվողական «անիվի» ընթացքը

«Հրապարակ» թերթն այսօր գրել է, թե նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել և ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսել, մի պայմանով` եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։ «Այսինքն՝ ԱՄՆ միջնորդությունը մերժում են, որովհետև նրանք բացառապես ինտեգրման են մղում Արցախը, իսկ ռուսների հետ դեռ կա շանս՝ դրանից խուսափելու: Պաշտոնական հաղորդագրությունում ՌԴ-ի մասը բացակայում է: Ասված է. «Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է ադրբեջանական աճող սպառնալիքների պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության համար: Մինչդեռ նախկինում հրաժարվում էին բանակցություններից, քանի որ «Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում՝ ինտեգրացիայի թեման», խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանն ասել էր Արայիկ Հարությունյանը։ Հաշվի առնելով Արայիկ Հարությունյանի` Պուտինին գրած նամակը, չի բացառվում, որ Բաքվի հետ բանակցություններն իրականացվեն ՌԴ-ի միջնորդությամբ»։

Այս տեղեկատվությունը ստացվում է այն լուրերի ֆոնին, թե Ստեփանակերտը մերժել է ԱՄՆ-ի միջնորդությունը:

«Արցախը չի հրաժարվել անցած ամիս ԱՄՆ-ի միջնորդությամբ երրորդ երկրում Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպումից։ Այդ մասին անգամ միջնորդ կողմը չի հայտարարել», - «Ազատության» հարցին ի պատասխան երեկ ասել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, նշելով՝ որպեսզի հանդիպումը կայանա, անհրաժեշտ է, որ Բաքուն ցույց տա, որ պատրաստ է երկխոսության:

Սերգեյ Ղազարյանը հայտնել է, որ Արցախը տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից պարբերաբար առաջարկներ է ստանում Ստեփանակերտ-Բաքու հանդիպում կազմակերպելու համար։ Քննարկումներն այս ուղղությամբ շարունակվում են:

Ճնշումների տակ բանակցություններ չեն կարող տեղի ունենալ, ընդգծել է Արցախի արտգործնախարարը: Շաբաթասկզբին Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Ազատությանը» հայտնել էր, որ երրորդ երկրի տարածքում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության առաջարկ եղել է՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, սակայն հանդիպումը չի կայացել Ստեփանակերտի մտավախությունների պատճառով:

Երեկ Արցախի ԱԳՆ-ն բավական կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, ընդգծելով, որ անընդունելի է, որ միջազգային հանրությունը առանց պատշաճ արձագանքի թողնի Ադրբեջանի սպառնալիքները...

Արցախի Պաշտպանության բանակի մասին հորինելով և առաջ մղելով կեղծ խոսույթներ՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը և ձգտում է նրան զրկել սեփական անվտանգության ապահովման բոլոր միջոցներից և հնարավորություններից, նշեց Արցախի արտաքին գործերի նախարարությունը: «Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն արցախյան կողմից հրադադարի խախտում երբեք չի արձանագրել՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր դիրքերը գնդակոծելու մասին կեղծ մեղադրանքներ ներկայացնել Արցախի Պաշտպանության բանակի հասցեին և միևնույն ժամանակ սաստկացնել ագրեսիվ ու ռազմատենչ հռետորաբանությունը՝ դրանով իսկ տեղեկատվական և քարոզչական հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի համար: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն մերժել առաջարկները՝ Արցախ, այդ թվում՝ Լաչինի միջանցք ուղարկել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանա տեղում գնահատել իրավիճակը և միջազգային հանրությանը ներկայացնել իրականության օբյեկտիվ պատկերը», - նշված է հաղորդագրությունում:

Ստեփանակերտը հայտարարում է՝ Արցախի նկատմամբ նման անթաքույց ռազմաքաղաքական շանտաժը անընդունելի է: «Արցախի նկատմամբ նման անթաքույց ռազմաքաղաքական շանտաժը, այդ թվում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, տրանսպորտային և էներգետիկ ամբողջական շրջափակումը, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետի ապօրինի տեղադրումն անընդունելի են և հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման կոպիտ խախտում», - մասնավորապես նշված է հաղորդագրությունում:

Պաշտոնական Ստեփանակերտը անընդունելի է համարում, որ միջազգային հանրությունը «և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը, առանց պատշաճ ուշադրության և արձագանքի թողնեն Ադրբեջանի սպառնալիքները»: «Լիակատար անպատժելիությունից և ամենաթողությունից ոգևորված՝ Ադրբեջանի իշխանությունները հաշվի չեն առնում միջազգային հանրության ոչ մի կոչ ու հայտարարություն՝ ապակառուցողական գործողությունների անթույլատրելիության և բոլոր վիճելի հարցերը կառուցողական երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։ Այս առումով անընդունելի ենք համարում, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո 2020թ. պատերազմից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ ուշադրության և արձագանքի թողնեն Ադրբեջանի սպառնալիքները», - ասված է հաղորդագրությունում:
Հայտնի է նաև, որ Արցախը չի պատրաստվում պաշտպանության բանակի լուծարման հարց քննարկվել:

Անցած շաբաթ խորհրդարանում Արցախի նախագահը փակագծեր բացեց՝ ասելով, որ Ստեփանակերտի հետ հանդիպման համար Բաքուն մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, այդ թվում՝ Պաշտպանության բանակի լուծարում։ «Այն կարծիքը, թե ինչու չգնալ Բաքու, որովհետև Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում այսօր՝ ինտեգրացիայի թեման, երկրորդ թեման չի քննարկվում։ Ադրբեջանը մեզ ասում է սեղանին նստելու համար առաջին կետ՝ Պաշտպանության բանակը լուծարել։ Դե գնացեք հանդիպման, լուծարեք, հետո գնացեք, պիտի լուծարենք, հետո գնանք հանդիպման։ Բանակը լուծարում ենք, պետական կառավարման համակարգը լուծարում ենք։ Բաց եմ ասում ձեզ բոլորիդ այսօր, հազիվ ստեղծում են համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան և ճանապարհով կթողնեն՝ կգանք-կգնանք։ Դա էլ պարզ է՝ ճանապարհով ոնց են թողնելու արդեն, որպես Ադրբեջանի քաղաքացիների են թողնելու», - ասել էր նա։
Արցախի արտգործնախարարն Երևանում տեղի ունեցած Ստեփանակերտ- Երևան հեռուստակամուրջի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցին՝ շեշտեց՝ պաշտպանական բանակի լուծարման հարց չի քննարկվելու. - «Տեսնելով, թե ադրբեջանական կողմից այդ ագրեսիվ գործողությունները, սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունը ինչպես են թափ առնում, պարզ է՝ իրատեսական չէ քննարկել Պաշտպանության բանակի կամ պետական համակարգի լուծարման մասին»։

Այսպիսով, Արցախում ակնկալում են Ռուսաստանի նախագահից, որպեսզի ռուսական խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունների շրջանակում կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի այդ արգելափակումը վերացվի։ Եթե գործադրեին, երևի մենք այս արգելափակումը չէինք ունենա: Այսպես է արձագանքել Արցախի ԱԳ նախարարը։

Իսկ ինչո՞ւ խաղաղապահ առաքելությունը ջանքեր չի գործադրում, Սերգեյ Ղազարյանն ասաց. - «Տարբեր պատճառներ են բերվում։ Մենք մի բանը հաստատ գիտենք, որ ադրբեջանական կողմի սադրանքների կարևորագույն նպատակներից մեկը հենց այն է, որ հեղինակազրկեն ռուսական խաղաղապահ առաքելությունը, բայց միևնույն ժամանակ պետք է իրատեսական լինենք. այս պահի դրությամբ այլ խաղաղապահ առաքելություն Արցախում ունենալու հեռանկարն այդքան էլ մեծ չէ կամ այդքան արագ չի կարող տեղի ունենալ»։

Հարցին, թե հիմա ակնկալո՞ւմ են, որ Վլադիմիր Պուտինին անձամբ դիմելուց հետո ինչ-որ փոփոխություն տեղի կունենա, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց. - «Մենք սպասում ենք»։

Արցախին Փաշինյանի իշխանությունը թողել է միայնակ: Արցախը ի տարբերություն Փաշինյանի` չի հանձնվում, եւ փորձեր է անում շրջելու կապիտուլյացիոն պտտվող «անիվը»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1490 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am