«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ՊՆ-ն հունիսի 2-ին 5 մլն դրամի պայմանագիր է ստորագրել «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ, որի դիմաց կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին։ Այդ գումարով տպվել են պաստառներ, բուկլետներ, 70 հոգու համար ֆուրշետ է կազմակերպվել։
ՊՆ-ից գրավոր հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե ովքեր են մասնակցել միջոցառմանը, քանի հոգի, ինչու է հունիսին կազմակերպել նման միջոցառում։ Եւ բացի «Արկածախնդիր» ՍՊԸ-ից այլ ընկերություններ մասնակցե՞լ են մրցույթին, ինչո՞ւ է ընտրվել հենց այդ ՍՊԸ-ն։ Այս պարզ հարցերին, որոնց կարելի է մի քանի ժամվա ընթացքում պատասխանել, ՊՆ-ից օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չեն պատասխանել, ավելին՝ գրություն ենք ստացել, որ այս հարցերին պատասխանելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ուստի կպատասխանեն 30-օրյա ժամկետում։
Հավանաբար, 30-օր է անհրաժեշտ՝ ողջամիտ բացատրություն գտնելու համար, թե այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում ՊՆ-ի ինչին է պետք Երկրորդ աշխարհամարտին նվիրված միջոցառումը, կամ արդյոք արժե՞ր «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքել»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը