Գերմանիա ժամանող փախստականների թիվը չափազանց բարձր է
Գերմանիա ժամանող փախստականների թիվը կրճատվել է, սակայն շարունակում է չափազանց բարձր մնալ։ Այդ մասին հայտարարել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեա-դեմոկրատական միության նիստի ընթացքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Այժմ նրանք համեմատաբար քիչ են, քան նախկինում, սակայն այդ թիվը նախկինի պես չափազանց բարձր է»,- նշել է կանցլերը: Գերմանիայի ՆԳՆ տվյալներով` 2015-ին երկրում գրանցվել է մոտ 1.1 մլն փախստական:
