Կասկածելի «քամիներ» Բաքվից` Մոսկվա

Բազմիցս անդրադարձել ենք` Ադրբեջանի ԵԱՏՄ-ին անդամակցելու թեմային: Այս թեմայով մի քանի անգամ խոսել են Ադրբեջանի իշխանությունները, թե՛ երկրի նախագահը, թե՛ ԱԳ նախարարը: Բաքուն ակնհայտորեն ձգում է ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում որոշում կայացնելու պրոցեսը: Ես դա հասկանալի է, թերևս, այստեղ լավ են հասկանում, թե ինչ է նշանակում մտնել ամբողջությամբ ռուսական ազդեցության գոտին` դրանից բխող հետևանքներով: Մոսկվան էլ ամիսներ առաջ` ԱԳ նախարար Լավրովի մակարդակով արծարծեց այս թեման, ակնհայտորեն ցույց տալով այն ձգտումը, թե որքան է ՌԴ-ն ցանկանում, որպեսզի Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին: Ու այս ֆոնին, ուշագրավ է, որ սկսել են դժգոհություններ հնչել Բաքվից` Ռուսաստանի ուղղությամբ: Պատճառը` Մարիա Զախարովայի մի հայտարարությունն էր: «ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մեջ որևէ նոր բան չկա», ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, ընդգծելով, որ նույն սկզբունքների մասին բազմիցս նշվել է նաև ղարաբաղյան խնդրի շուրջ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում: Հիշեցնենք՝ պաշտոնին հրաժեշտ տվող Ռիչարդ Հոգլանդը փաստաթուղթ հրապարակեց, որտեղ, ինչպես ասված է փաստաթղթի գլխագրում` շարադրված են «վեց տարրեր (վերցված Մադրիդյան սկզբունքներից) որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում կայուն համաձայնության հաստատման համար»: Հիմա Բաքվում Մոսկվային մեղադրում են ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշմանն աջակցելու մեջ: Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշմանն աջակցելու մեջ: Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը նաև պահանջել է այդ երկրի ներկայիս արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը: Դրա համար հիմք է հանդիսացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը` կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության հետ, ով ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական դրույթները: Զախարովայի մեկնաբանությունն էլ առաջացրել է Զուլֆուգարովի դժգոհությունը: Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը համընկնում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության հետ: Նա նաև քննադատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին և մեղադրել նրան այս իրավիճակում լռություն պահպանելու մեջ: Կասկածելի «քամիներ» են սկսել փչել Բաքվից` դեպի Մոսկվա: Չլինի՞ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Ադրբեջանի նկատմամբ` ԵԱՏՄ-ին անդամակցելու համար... Թամար Բագրատունի

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am