ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

ՀՀ գլխավոր դատախազ
տիկին Աննա Վարդապետյանին
ԴԻՄՈՒՄ
Տեղեկատվություն տրամադրելու. խնդրանքի մասին
Հարգարժան տիկին Վարդապետյան,
12.03.2020թ.-ին, 16.03.2020թ.-ին և 19.03.2020թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի անունով ներկայացրել եմ ԴԻՄՈՒՄներ։
Մասնավորապես, 16.03.2020թ.-ին հասցեագրել եմ հետևյալ ԴԻՄՈՒՄը.
«Սույն դիմումը գրվել է Արա Բոստանջյանի կողմից 25.03.2019թ.-ին ՀՀ ԱԱԾ-ի տնօրենին հասցեագրված Դիմումի ոճով՝ հիմք ընդունելով`
1.Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանի կողմից 23.05.2019թ-ին կայացրած Որոշումը՝ Քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2019 թվականի ապրիլի 29-ի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով թիվ 13203619 քրեական գործը հարուցելու մասին,
2.իմ կողմից 03.03.2020թ.-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետին հասցեագրված Դիմումը՝ Արա Բոստանջյանի կողմից իմ նկատմամբ սուտ մատնություն կատարելու և սուտ ցուցմունքներ տալու, ինչպես նաև խարդախության փորձ կատարելու փաստերով քրեական գործ հարուցելու, վարույթ ընդունելու և հարուցված քրեական գործը թիվ 13203619 քրեական գործին միացնելու խնդրանքի մասին,
3.ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Վահան Վարագյանի կողմից 09.03.2020թ.-ին կազմված գրության մեջ կատարված եզրակացությունը:
Խնդրում եմ սույն դիմումին ընթացք տալ այն կարգով, ինչպես ընթացք է տրվել Արա Բոստանջյանի կողմից գրված Դիմումին՝ հարուցել քրեական գործ, քանի որ սույն դիմումի մեջ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ հարուցելու օրինական առիթն ու բավարար հիմքերը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների /նախկին/ դատախազ Արմեն Աֆանդյանի միջոցով սրիկա և ՙկեղծ ոստիկան՚ Արա Բոստանջյանից առանձնապես խոշոր չափի 300.000 (երեք հարյուր հազար) ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք վերցնելու հատկանիշներ:
Հայտնում եմ Ձեզ կոռուպցիայի՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և կաշառակերության մի առտառոց փաստի մասին, որի սկիզբը դրվել է մոտ մեկ տարի առաջ և փորձ է արվում ավարտին հասցնել մոտակա օրերս, այդ իսկ պատճառով խնդրում եմ Ձեր միջամտությունը, իսկ գործով անձիք են սրիկա և ՙбомж՚ Արա Բոստանջյանը, նրա գործընկեր և հովանավոր՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների /նախկին/ դատախազ Արմեն Աֆանդյանը (ներկայումս՝ ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ):
01.02.2019թ.-ին ինձ զանգահարեց Արա Բոստանջյանը և ասաց, որ ընդմիջման ժամին լինեմ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, իմ հարցով իրեն կանչել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Արդեն վաղուց գիտեի, որ նրա հովանավորն ու գործընկերը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է:
ՀՀ գլխավոր դատախազության շենքից դուրս եկան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Արա Բոստանջյանը, վերջին բառերը փոխանակելուց հետո Արա Բոստանջյանը գլխով ցույց տվեց Արթուր Դավթյանին իմ կողմը և բաժանվեցին:
Արա Բոստանջյանը մոտեցավ ինձ և հրավիրեց մի քանի մետր վերևում գտնվող ՙԴայմոնդ՚ սրճարան: ՙԴայմոնդ՚ սրճարան գնալու ճանապարհին Արա Բոստանջյանն ինձ ասաց, որ Արմեն Աֆանդյանի միջոցով ինքն արդեն Արթուր Դավթյանին տվել է 300.000 (երեք հարյուր հազար) ԱՄՆ դոլար կաշառք, որպեսզի իմ նկատմամբ քրեական գործ հարուցվի ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հանցավոր արարք կատարելու մեղադրանքով, իսկ ՙԴայմոնդ՚ սրճարանում պայուսակից հանեց Ստացական վերտառությամբ փաստաթուղթը և ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հաշվարկել են իմ պարտքը և ներկա պահի դրությամբ Արթուր Դավթյանի և իր նկատմամբ ունեցած իմ պարտքը կազմում է 640.000 ԱՄՆ դոլար գումար և որ իրեն հանձնարարված է փաստաթղթավորել այդ գումարը Ստացականով և առաջ մղեց Ստացականը:

Mar ❤️, [04.07.2023 22:38]
Վաղուց էի կասկածում, որ ընկել եմ սրիկա Արա Բոստանջյանի և նրա հովանավոր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ծուղակը, անիմաստ հույսեր էի փայփայում, որ Արա Բոստանջյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը, առավել ևս, երբ Ստացականը կարդալուց հետո պարզեցի, որ այն ոչ Արթուր Դավթյանի անունով է, ոչ էլ՝ Արա Բոստանջյանի անունով, այլ ինչ-որ անծանոթ մեկի, ոմն՝ Արմեն Աֆանդյանի անունով:
Քանի որ ընդհանրապես ծանոթ չեմ նման անձնավորության հետ և որ այս անձը, ոչ էլ որևէ մեկը ինձ 640.000 ԱՄՆ դոլար գումար չի տվել, որոշեցի պաշտպանել իմ շահերը՝ չստորագրել Ստացականը:
Փորձեցի ճշտել, թե ո՞վ է Արմեն Աֆանդյանը և ի՞նչ կապի մեջ է Արթուր Դավթյանի հետ, քանի որ Արա Բոստանջյանի շրջապատում երբեք չէի հանդիպել նրան, սակայն որոշ ժամանակ անց, երբ Արա Բոստանջյանի՝ ՀՀ ԱԱԾ-ի տնօրենին հասցեագրված դիմումի հիման վրա հարուցվեց քրեական գործ, պարզեցի, որ Արմեն Աֆանդյանը հանդիսանում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը, նա է 23.05.2019թ.-ին կայացրել Որոշում՝ Քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2019 թվականի ապրիլի 29-ի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով թիվ 13203619 քրեական գործը հարուցելու մասին:
Արա Բոստանջյան կոչված սրիկան փողերի լվացման փաստով շուրջ մեկ տարի գտնվել է անազատության մեջ, ՙбомж՚-ի կարգավիճակով ապրում է Երևանում և հանկարծ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ տանդեմ կազմելուց հետո որոշեց չվերադարձնել ինձ պարտք 640.000 ԱՄՆ դոլար գումարը և օգտագործելով նշված կապը, հասավ նրան, որ Արմեն Աֆանդյանի կողմից հարուցվի Քրեական գործը:
Քրեական գործով Քրեական հետապնդումնն իրականացնող մարմնի (Քննիչի) ակնհայտ ապօրինի գործողություններից՝ իմ կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված միջնորդությունները և դիմումները մերժելու փաստերից հետևում է, որ Քննիչը կաշկանդված է Քրեական գործն Արմեն Աֆանդյանի կողմից հարուցված լինելու փաստով, որ Քննիչը ոչ թե ղեկավարվում է օրենքներով, այլ կատարում է Արմեն Աֆանդյանի ցուցումները՝ Քրեական գործով մեղադրանք առաջադրել ինձ, ընթացք չտալ իմ դիմումներին և միջնորդություններին:
Ներկայացված փաստերից հետևում է, որ սրիկա Արա Բոստանջյանի և նրա հանցակիցների՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ Արմեն Աֆանդյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախատեսված կաշառք վերցնելու, կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու հանցակազմերի առերևույթ տարրեր:
Խնդրում եմ դիմումս դիտարկել հաղորդում հանցագործության մասին և պատրաստ եմ անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել»։
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ (1-ին մաս) և 9-րդ (7-րդ մաս), «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ (1-ին մասի 1-3 կետեր, 2-րդ մաս) հոդվածների պահանջները՝
խնդրում եմ՝
1.Հայտնեք, թե՝ ինչ ընթացք են ստացել 12.03.2020թ.-ին, 16.03.2020թ.-ին և 19.03.2020թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի անունով իմ կողմից ներկայացրած ԴԻՄՈՒՄները։
Հարգանքով
Հակոբ Ճարոյան
04.07.2023թ.

դիտվել է 1393 անգամ
Լրահոս
Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը. Ամստերդամ Սուրճ խմելու տեղը մի գերի ազատիր Նիկոլի Հայաստանում. 71-ամյան քայլիստ թոշակառու Հակոբին գործի են ընդունում, իսկ 63-ամյա թոշակառուներին գործից ազատում են Եթե դա այդպես չէ, ապա պետք է խստորեն պատժվի Ավինյան Տիկոն Դու քաղաքապե՞տ ես, թե՞ օդի աղտոտվածությունը չափող կայանի խոսնակ Գազայի հատվածում հրադադարի հայտարարումից հետո հայտնաբերվել է եւս 151 մարմին Մակրոն, հեռացիր. Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ակցիաներ են Զատուլինը դավաճանություն է անվանել «Նոր Հայաստան» ստեղծելու Փաշինյանի ծրագրերը Մի ամբողջ մայրաքաղաք թունավորված է․ թե բա սիրահարվելու քաղաք․ լրագրող Երևանը ոչ թե զարգանում, այլ խեղդվում է 44-օրյա պատերազմի քննիչ- հանձնաժողովի զեկույցը՝ դանդաղ գործարկվող ռումբ՝ Փաշինյանի համար․ ՔՊ-ն ներսից պայքարու՞մ է Փաշինյանի դեմ Չենք նահանջելու, կանգ չենք առնելու․ Սամվել Կարապետյանի ուղերձը՝ մեկուսարանից Ավինյան Տիգրանն ու ՔՊ-ական թիմը պետք է անհապաղ հրաժարական տան․ Դերենիկ Մալխասյան Ռուսաստանում առաջարկել են զրկել Ալլա Պուգաչովային պետական թոշակից ԱՄՆ զորքերը գիշերը կժամանեն Իսրայել Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն Ռուսական զորքերը հարվածել են Խարկովում գտնվող Ուկրաինայի ԶՈւ-ի շտաբին Ջալալ Հարությունյանն առ այս պահը ՔԿՀ չի տեղափոխվել. դատական ակտը չի կատարվում Երևանում հայտարարություններ են փակցված 1֊6 դասարանցիների դասերի պատրաստման մասին Իսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդին «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կընթանան թունավոր ծխի ուղեկցությամբ․ Դանիելյան Դաժան սպանություն՝ սպանել են մահացածի կնքահորը Նոր մանրամասներ Չարենցավանում տեղի ունեցած դեպքից «Պետականության փլուզման վտանգավոր փուլը». Սուրեն Սուրենյանց Թող ուրիշները չդասեն ինձ լավագույն տասնյակում կամ հարյուրյակում, դա կարևոր չէ․ Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am