Վահան Բաբայան-ԲՀԿ ֆրակցիա վեճի իրական պատճառը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահան Բաբայան-ԲՀԿ ֆրակցիա վեճն սկսվել է այն պահից, երբ նա Միքայել Մելքումյանի ձեռից բռնած, առանց ֆրակցիային տեղյակ պահելու, հայտնվել է կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանի մոտ, թե եկել ենք նախարար դառնանք։ Այդ ժամանակ արդեն ֆրակցիայում որոշում կար՝ վերցնել խոսնակի պաշտոնը նրանից, սակայն որոշման կատարումը ձգվել է։ Նախօրեին արդեն ինքը՝ Բաբայանը, հրաժարվեց այդ ոչինչ չտվող պաշտոնից։ Հիմա ոնց՝ դո՛ւրս եք գալու ԲՀԿ-ից, դիմեցինք Վահան Բաբայանին։ «Ժամանակն ամեն ինչ ցույց կտա»։ Ասում են՝ հին օրերում, երբ «Հանրապետություն» կուսակցության Երիտթեւի առաջնորդն էիք, Արամ Զ. Սարգսյանին երկտող Էիք թողել, թե «ես ընտանիք եմ պահում, դրա համար չեմ կարող ընդդիմադիր լինել»։ «Դուք նման բանի հավատո՞ւմ եք, ինչ է՝ ես էսքան տարի նախարար եմ աշխատել, ընդդիմադիր պատգամավոր եմ, չէ՞, այս պահի դրությամբ Էլ»։ Ոչինչ, դեռ կհասցնեք նախարար դառնալ, քանի՞ կուսակցություն եք փոխել, պարոն Բաբայան։ «Ինձնից լավ գիտեք իմ կենսագրությունը»։ Չհաշվե՞նք։ «Ոնց կուզեք»։ «Հանրապետություն», Երիտասարդական, ՄԻԱԿ եւ «Բարգավաճ», հիմա, որ ընդդիմանում եք ԲՀԿ-ին, չե՞ք փորձելու ՀՀԿ դառնալ։ «Բայց ինչի՞ եք այդպես մտածում»։ Որ հինգը լրանա։ «Չէ, ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Միասնության թևեր»-ը գնահատում է առաջիկա քաղաքական զարգացումների բոլոր սցենարները Երբ կվերականգնվեն Հորմուզի նեղուցով մատակարարումները ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է Արաղչին կոչ է արել ամերիկացի զինվորականներին հեռանալ Իրանից ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ» Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք» ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ» Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ» Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am