Ագրամունտը ցույց տվեց, որ չի հարգում որևէ արժեք, սեփական ֆրակցիային և ԵԺԿ-ին

Այսօր՝ Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցի ժամանակ Աժ փոխնախագահ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ օրակարգի հաստատումից և պատվիրակությունների հավատարմագրերի հաստատումից հետո դրվելու է Պեդրո Ագրամունտի անվստահություն հայտնելու բանաձևի քվեարկությունը:«Սա նշանակում է, որ, ի տարբերություն նախորդ անգամների, երբ քննարկվում էր որևէ բանաձև, և բոլոր պատվիրակները կարողանում են գրանցվել և ելույթ ունենալ, այս անգամ նախատեսված չէ: Ելույթի հնարավորություն տրված է բացառապես անվստահության բանաձևի հեղինակին, որը Նորվեգիայի պատվիրակության անդամ Ինգրիդ Սկոն է: Դրանից հետո քաղաքական 5 խմբերի ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց դիրքորոշումը: Դրանից հետո, եթե Պեդրո Ագրամունտը կլինի այնտեղ և ցանկություն կունենա արտահայտել դիրքորոշում, ձայն կտրվի նրան: Անմիջապես հետո դահլիճում անցկացվելու է բաց քվեարկություն և պարզ է լինելու`  ով ինչպես է քվեարկում»,- ասաց Ա.Հովհաննիսյանը: Քվորումն ապահովելու համար պահանջվում է 102 ձայն և 102  ձայնից բարձր կամ այդ պահին դահլիճում գտնվողներից 2/3-ը: «Անկեղծ ասած մեծ չէ մտահոգությունս, որ կարող է տապալվել, բայց ես չեմ կարող որևէ բան բացառել որևէ պարագայում: Ագրամունտը իր այս ժամանակահատվածում ցուցաբերած վարքագծով ցույց տվեց, որ իրականում ինքը չի հարգում որևէ արժեք, չի հարգում նաև սեփական ֆրակցիային և ԵԺԿ-ին»,- նշեց պատվիրակության ղեկավարը: Անի Աղազարյան  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am