Մտորումներ՝ «պարոն» Բախշյանի շուրջ. եթե «Ծիտ Արմենը» միտումնավոր է ասել, ապա ինքն էլ «ախչի» է

Երևի բոլորն են տեղյակ այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ ոմն Արմեն Սահակյանի անպարկեշտ և անդաստիարակ պահվածքի մասին: Սույն մականունավոր միկրո-երեսփոխանն այն աստիճանի է ցածրացել, որ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հասցեին վիավորական ռեպլիկներ է թողել, վերջինիս դիմելով՝ «Անո»-ով և «պարոն Բախշյան»-ով: Հետաքրքիր է, «Ծիտ-Արմենին» ոչ ոք քաղաքավարության կանոններ չի սովորեցրել: Երևի սրանց տանը իրենց մեծերին այդպես են դիմում, ինքն էլ որոշել է այդ նույն անմակարդակ պահվածքը դրսևորել 70-ամյա կնոջ նկատմամբ: Ասեմ, որ Գյումրիում շատ է կիրառվում «տղամարդ կին» արտահայտությունը, որով գյումրեցիները բնութագրում են շատ աշխատասեր և հասարակության մեջ ինչ-որ բանի հասած կանանց: Ես համաձայն եմ որ, տիկին Բախշյանն իրոք «տղամարդ» կին է: Եթե տիկին Բախշյանին վիրավորելու նպատակով կուսակցությունից կուսակցություն (ԲՀԿ-ից ՀՀԿ) թռչող «Ծիտ-Արմենը» (մականունը միամիտ դրված չէ) միտումնավոր է «պարոն» ասել, ապա ինքն էլ «տիկին» է, իսկ ավելի ճիշտ՝ «ախչի»՝ «ախչի Ծիտ»-ը: Զարմանալի էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքն իր կուսակցի անդաստիարակ և անմակարդակ պահվածքին: Այնպիսի տպավորություն էր, որ հայտարարությամբ էր հանդես գալիս Մինսկի խումբը, ով միշտ փորձում է հավասարություն դնել զինադադարը խախտող Բաքվի և հայերի միջև: Այս պարագայում Մարգարյանը հավասարություն դնեց պարկեշության և լկտիության միջև: Հայաստանը միշտ աչքի է ընկել կնոջ և տարեցների նկատմամբ հասարակության կողմից խորը հարգանքի դրսևորումներով: Սակայն... Հուսով եմ, որ ինքնամաքրման ուղին հռչակած ՀՀԿ-ն շատ արագ կձերբազատվի իր անառակ անդամից, ով իրեն պահել չգիտի: Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք

դիտվել է 211 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am