«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու թիմը թեպետ չեն շտապում բացել փակագծերը, Իզաբելա Աբգարյանն էլ օրերս ասել է, որ Մարությանը դեռ վերջնական որոշում չունի ընտրություններին մասնակցելու մասով, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա ակտիվ աշխատում է՝ հանդիպումներ է ունենում, քննարկում, թե ինչպես վերադառնալ քաղաքականություն։ Մի տարբերակով հնարավոր է հուլիսի վերջին Երեւանում բացօթյա ներկայացում անի եւ այդ ժամանակ էլ հայտարարի առաջադրվելու մասին։ Իսկ թե որ կուսակցությամբ, թեպետ մամուլը գրել է Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանի» մասին, բայց դա դեռ վերջնական չէ։
Ի դեպ, տեղեկացանք, որ ամերիկյան հայտնի ընկերությունը նոր հարցումներ է արել, եւ պարզվել է, որ 20 տոկոսից պակաս ռեյտինգ ունի Տիգրան Ավինյանը (դա ադմինիստրատիվ ռեսուրսն է), հաջորդ տեղերում նշվածները 10-ից պակաս վարկանիշ ունեն եւ իրար շատ մոտ են․ երկրորդ տեղում Հայկոն է, երրորդում՝ Արման Թաթոյանը, չորրորդում՝ Արթուր Վանեցյանը, եթե, իհարկե, այս բոլորն առաջադրվեն»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը