«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տիգրան Խզմալյանի «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» փոխել է քաղաքապետի իր թեկնածուին:
2022թ.-ին Խզմալյանը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Խզմալյանն այդ ժամանակ բնորոշել էր Հախվերդյանին որպես «ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական երեւանցի։ Իսկական քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Եվրոպական կուսակցությունը փոխել է քաղաքապետի իր թեկնածուին. այժմ նրանց թեկնածուն սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեց՝ որն է սրա պատճառը, խնդիրներ են եղել Հախվերդյանի հետ, թե ինքն է հրաժարվել առաջադրվելուց։
«Ռուբեն Հախվերդյանի թեկնածությունը մեր պատասխանն էր որոշ անհեթեթ թեկնածուներին։ Դրանով մենք ուզում էինք հիշեցնել Երեւանի բացառիկ արժեքը եւ կարեւորությունը մեր երկրի, մշակույթի եւ արժանապատվության համար։ Հետագայում մենք փորձեցինք ժողովրդավարական ուժերի դաշինք ստեղծել գաղափարապես նույն դաշտում գտնվող կուսակցությունների հետ։ Քննարկումներից եւ բանակցություններից հետո ՀԵՎԿ-ի առաջարկն ընդունեց Հայաստանի հնագույն ժողովրդավարական կառույցը՝ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան»-ը։ Մեր երկու կուսակցությունների միասնական թեկնածու ընտրվեց Կարեն Սարգսյանը։ Ռուբենը մնում է մեր լավագույն ընկերը եւ համախոհը»,-ասաց նա։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը