«Իշխանության ձեռամբ դադարել ենք սուբյեկտ լինելուց»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան Հայաստանի իշխանությունը շարունակում է զիջել և առաջ տանել, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը», այնքան ադրբեջանական կողմը ակտիվացնում է իր ճնշումներն Արցախի ու արցախահայության նկատմամբ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կարծիքով, հասել ենք առհասարակ Ղարաբաղյան հիմնախնդրի էության խեղաթյուրմանը: «Այս իշխանությունն անընդհատ շարժվում է դիմացի կողմի առավելապաշտական մոտեցումները բավարարելու, նրա ախորժակը մեծացնելու ճանապարհով: Առավոտյան հանդես է գալիս մի թեզով, ցերեկն՝ այլ, երեկոյան լրիվ այլ բան է ասում:

Վերջին ամիսների ընթացքում հետևողականորեն առաջ են քաշվել Ադրբեջանի բոլոր թեզերը, այդ թվում՝ ժամանակին բանակցային գործընթացի ներքո նույն միջազգային հանրության կողմից ծայրահեղ անընդունելի համարվող: Դրա հերթական դրսևորման ականատես եղանք վերջին օրերի ընթացքում բարձրաձայնված այնպիսի թեզերով, որոնք անգամ ադրբեջանցիներն իրենց թույլ չէին տա բարձրաձայնել՝ հաշվի առնելով դրանց սնանկությունը»,«Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ այդ ամենի արդյունքում լինում է այն, ինչին ականատես ենք բոլոր ուղղություններով:


Մեր զրուցակցի խոսքով, խոսքը վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագիր կոչվածին, թե՛ դելիմիտացիային, դեմարկացիային, թե՛ հումանիտար խնդիրներին, թե՛ անվտանգության հարցերին, թե՛ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիային և դրա հետևանքների վերացման հարցերին: «Հասել ենք առհասարակ Ղարաբաղյան հիմնախնդրի էության խեղաթյուրմանը: Այս իրավիճակն էլ իր հերթին խթանում է արտաքին դերակատարներին առաջ մղել սեփական շահերը: Ընդ որում՝ Հայաստանին որևէ կերպ չդիտարկելով որպես սուբյեկտ: Այսինքն, իշխանության ձեռամբ դադարել ենք սուբյեկտ լինելուց՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով»,-նշեց Վահե Հակոբյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» համագործակցության հարցերը «Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am