Որքա՞ն է բարձրացել կենսաթոշակի և սոցիալական նպաստի չափը (video)
Հուլիսի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների և սոցիալական նպաստների բարձրացում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի խոսքով՝ նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվել է 4,4 հազար դրամով, այսինքն՝ 31 հազար 600 դրամից դարձել է 36 000 դրամ։ «Սա նշանակում է մինչև 14 տարվա ստաժ ունեցող թոշակառուները կստանան 36 հազար դրամ»,-ասաց Անահիտ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
