Խաղաղության ԱՄՆ-ի համաձայնագրի մի քանի կետեր համաձայնեցված են` սահմանազատում, զորքերի հետ քաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում

Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, Վաշինգտոնում երեք օր տևած բանակցությունների ավարտին երեկ ուշ երեկոյան հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները։

Միացյալ Նահանգների միջնորդությամբ հայ - ադրբեջանական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում, ինչպես տեղեկացրել են կողմերը` նաև փոխըմբռնման առաջընթաց են գրանցել՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել։ «Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետ քաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռօրյա բանակցություններն ուղեկցվում են Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով, զոհերով, փոխադարձ մեղադրանքներով։

Արցախի խորհրդարանը հայկական պատվիրակությունից պահանջեց դադարեցնել Բաքվի հետ բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը:

Սակայն, ինտենսիվ բանակցությունները շարունակվեցին, դրանց շրջանակում Միրզոյանն ու Բայրամովը թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Ամփոփելով այդ քննարկումները, պետքարտուղար Բլինքենը երեկ հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթաց կա, բայց վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու, մանրամասներ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը չի հայտնել։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման կարևոր և բարդ աշխատանքի համար, ինչպես նաև մի շարք այլ կարևոր խնդիրների լուծման համար, որոնք կարող են նպաստել երկրների միջև հարաբերությունների զարգացմանը», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ առանց փակագծեր բացելու:

Բլինքենը կարևորել է բանակցությունների թափը չկորցնելը, որին կողմերը հասել են հանդիպումների ընթացքում՝ «ձեռք բերելու հետագա համաձայնություններ տարբեր կետերի շուրջ՝ նպատակ ունենալով հասնել վերջնական և ընդհանուր համաձայնագրի առաջիկա շաբաթներին կամ ամիսներին»։ «Կարծում եմ՝ նաև հստակ ըմբռնում կա բոլոր կողմերի մոտ, որ որքան մենք մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։ Բայց ես շատ շնորհակալ եմ թափանցիկության, անկեղծության ոգու համար։ Դա է միակ ճանապարհը փոխըմբռնման և համաձայնության հասնելու համար», - ասել է պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Միրզոյան - Բայրամով վաշինգտոնյան առաջին բանակցությունները մայիսի 1-4-ն են անցկացվել, դրանցից հետո հայ - ադրբեջանական հանդիպումներն ակտիվացել են․ ամիսներ տևած դադարից հետո անցած շաբաթներին Փաշինյանն ու Ալիևը երեք հանդիպում են ունեցել, հաջորդ բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ, նախատեսված են հուլիսի 21-ին Բրյուսելում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2024 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am