Վստահ եմ՝ ժողովրդի մեջ 50 000 առողջ մտքով մարդ կգտնվի, ստորագրությունները կհավաքվեն. Գյուլումյան (video)
Մեկնարկել է «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի ստորագրահավաքը։
Լրագրողների հետ զրուցում ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը հայտարարեց, որ ինքը նախաձեռնող խմբի անդամ է.«Իմ վերաբերմունքն այս հարցերին վաղուց հայտնի է։ Դա արտահայտել եմ դեռևս Եվրոպական դատարանում իմ ներկայացրած կարծիքում, որ Արցախի ինքնորոշման ճանաչումն այլընտրանք չունի և տվել եմ նաև դրա հիմնավորումները՝ միջագային իրավունքին համապատասխան։ Կարծում եմ, որ ՀՀ ներկայացուցիչները, եթե չեն կարող աջակցել այդ իրավունքի իրացմանը, ապա առնմվազն պետք է չխանգարեն։ Իսկ ցանկացած գործողություն, որը կատարվում է Արցախի Հանրապետությունն այլ պետության կազմում ճանաչելու ուղղությամբ, կարող է խանգարել այդ հարցի վերջնական կարգավորմանը»։
