Տխուր պատկեր, լքված խրամատներ

Ազգային ժողովում այսօր մի շարք հետաքրքրական նախագծեր քննարկվեցին, որոնք աշխուժություն մտցրեցին տաղտկալի մթնոլորտում։ Խնդիրն այն է, որ սովորության համար մականունավոր պատգամավորները գրանցվելուց հետո լքեցին խրամատները եւ նիստերի դահլիճը մնաց մի քանի պատգամավորի հույսին։
Ու եթե չլինեին մի քանի հետաքրքրական ելույթները, նիստերը լուսաբանող լրագրողները կընկնեին խորը քնի մեջ։ Մթնոլորտը թարմացնողներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, որը ելույթ ունեցավ ՀՀ-ում իրականացվող գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացին վերաբերող հարցի քննարկման ընթացքում: Հիշյալ խնդիրներն իրենց արտացոլումն են գտել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում, քանի որ գենետիկ ինժեներիայի գործունեության համար այսուհետ լիցենզավորում է իրականացվելու:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, փորձում էր պատգամավորներին բացատրել, թե ինչ ասել է գենետիկ ինժեներիա: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչու՞ նախագծում չի տրվել «գենետիկ ինժեներիա» եզրույթի սահմանումը: «Ուղղակի անունը բերել` գրել, բայց չսահմանել, թե ի՛նչ է` ճիշտ չէ»,- նկատեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում գիտական եզրույթի մասին նշեց. «Մենք օրենսդրության մեջ գրում ենք, որ պարզեցնում ենք գենետիկ ինժեներիայի լիցենզիայի ընթացակարգը, բայց չենք սահմանում, թե ինչ ասել է գենետիկ ինժեներիա: Ասում են` դե, գիտությունը սահմանել է գենետիկ ինժեներիան, մենք էլ ի՞նչ սահմանենք, կամ կա քվանտային ֆիզիկա, հո չե՞նք դնի նորից սահմանենք: Սակայն մի տխուր փաստ. ՀՀ օրենսդրությամբ, օրինակ` սահմանված է` ի՛նչ ասել է անտառ, դեղ, բանկ, բանկային գործունեություն, ջրային ռեսուրսներ, ընդերք և այլն, թեև ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ի՛նչ է անտառը կամ` ի՛նչ է դեղը: Մեր օրենսդրության մեջ «անտառը» սահմանել ենք, բայց ասում ենք` գենետիկ ինժեներիան ի՞նչ է, որ սահմանենք, 5000-ամյա ազգ ենք, դա ի՞նչ է, որ չիմանանք, սա ճիշտ մոտեցում չէ», – ասաց նա` հիշելով «Սասունցի Դավիթ» էպոսը:
«Երբ որ Սասունցի Դավթին գալիս ասում են` առյուծը էկել, ճամփեն փակել ա, ասում է` առյուծն ի՞նչ է, պատասխանում են` գազանների ջոջն է, հարցնում է` հեռվի՞ց կուտի, թե՞ մոտենաս` նոր կուտի: Հիմա, ժողովո՛ւրդ, եկեք հստակ սահմանենք` էդ գենետիկ ինժեներիան հեռվի՞ց ա ուտում, թե՞ մոտիկից»:
Ի պատասխան` Սերգեյ Խաչատրյանը կատակեց. «Գենետիկ ինժեներիան ոչ հեռվից ա ուտում, ոչ մոտիկից»: Հումորին հումորով արձագանքեց Էդուարդ Շարմազանովը՝ փոխնախարարին այսպես հրավիրելով ամբիոնի մոտ․ «Խնդրեմ եկեք, մանրամասն բացատրեք՝ գենետիկան հեռվից է ուտում, թե մոտենում ես, նոր է ուտում»։ Փոխնախարարն առանց հումորի բացատրեց, թե գենետիկ ինժեներիան նոր չէ, խնդիրը դրա գործունեության տեսակի լիցենզավորման ձևի պարզեցումն է: Նա հայտնեց, որ այս հարցը ներկայացված է եղել նաև նախորդ խորհրդարանում, իսկ այժմ վերջնական լուծման կարիք ունի:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ թարմացրեց լսարանին:«Դուք տեսե՞լ եք մեր շտապօգնության շարքային մեքենաները. ունեն անալգին, դիմեդրոլ, լավագույն դեպքում` յոդ, բինտ չունեն, ասում են՝ գնացեք բինտը դուք բերեք»,- ասաց նա՝ առաջարկելով խնդրին համապարփակ լուծում տալ: «Նախ պետք է շտապօգնության անհետաձգելի դեպքերի համար կանչվող անձնակազմին ապահովենք մնացած դեղորայքով` անհետաձգելի պայմաններում մարդուն կյանք վերադարձնելու համար, որովհետեւ ամեն մեկը չի, որ կարող է մեկ կանչի համար վճարել այն մասնավոր կլինիկաներին, որոնք ունեն նվազագույն պայմաններ: Մենք միշտ գալիս ենք խնդրի հետեւից` բուն խնդիրը չլուծելով: Նաեւ ցանկերը պետք է վերանայվեն: Դուք նայե՞լ եք ՔԿՀ-ների բուժկետերում, որոնք անդրջրհեղեղյան հաստատություններ են, եղած սարքավորումները` դրանք 1950-ականների, Էյզենշտեյնի ֆիլմերի սարքավորումներ են: Նախ սկսենք դրանից, շտապօգնություններն ապահովենք անհրաժեշտ սարքավորումներով, նոր միայն անցնենք մնացած խնդիրներին»։
Ի պատասխան, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտնեց. «Չեմ կարծում, որ պատկերն այդքան ծանր է, որքան նկարագրվում է: Մեր ցանկերը բավականաչափ ընդարձակ են, դրանք կարող է` կատարելագործման կարիք ունեն, բայց գոնե վերջին տարիներին բավական ընդարձակ են այդ ցանկերը: Պալիատիվ օգնությունն այն օգնությունն է, որը տեղի է ունենալու տան պայմաններում, այն հիվանդներին, որոնք, ցավոք, այլ ծառայություններից օգտվել չեն կարող: Այստեղ եւս սահմանել ենք ցանկեր, որ պատշաճ օգնություն ցուցաբերվի: Ձեր ասածն ընդունում ենք, կտեսնենք` ի՛նչն է պակաս, եւ ձեզ կտեղեկացնենք»:
Իրականում ծանր էր Ազգային ժողովի վիճակը, նիստերի դահլիճում պատգամավորների դեֆիցիտ էր, իսկ դահլիճից դուրս եկողները ծածուկ անկյուններում տրտնջում էին, որ իբր թե հոժար էինք ժամը 12-ից էին նիստերը, նոր կանոնակարգ օրենքով դրանք դարձրել են 10-ից։
Անի Սահակյնա
 

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Մերժում ենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս Սրբազան (video) Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Սամվել Կարապետյանը հանդիպել էի իր թիմի մի շարք անդամների հետ Իրանի ռազմածովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ն ճանապարհից հետ է ուղարկել 31 նավ Էս նվաստացմանը մենք վերջ ենք դնելու․ Սամվել Կարապետյանը գիտի՝ ինչպես (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am