«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանին երեկվա հերթական նիստում չի հաջողվել հաստատել նախորդ տարվա բյուջեի կատարողականը։ Բյուջեի քվեարկությանը մասնակցել է 16 պատգամավոր, 15 հոգին՝ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքից, մեկն էլ՝ «Արդարություն» խմբակցությունից հեռացած եւ այժմ, ըստ որոշ լուրերի, ՔՊ-ականների հետ համագործակցող Կարեն Հովհաննիսյանը:
Մինչդեռ կատարողականը հաստատելու համար պահանջվում էր 17 ձայն, այսինքն՝ եթե ընդդիմադիրներից գոնե մեկը ձեռնպահ կամ դեմ քվեարկեր, այն կանցներ։
Ընդդիմությունը հայտարարելով, որ իշխանությունն արդիական հարցերով չի զբաղվում, հայտարարել է, որ չի մասնակցում քվեարկությանը։ Իհարկե, սա իրավական որեւէ հետեւանք չի առաջացնում, սակայն քաղաքական առումով ուշագրավ է եւ փաստում է, որ այլեւս Արցախի իշխանական դաշտը պառակտված է, եւ խորհրդարանում օրենքներ անցկացնելու խնդիր ունեն։
Ի դեպ, երեկվա ողբերգական դեպքերով պայմանավորված՝ ԱՀ նախագահը չի ներկայացել խորհրդարան, այսօր կքննարկվի նրա հաշվետվությունը: Ըստ լուրերի՝ նա որոշակի փոփոխություններ է արել նախապես պատրաստած ուղերձում, ինչով պայմանավորված՝ ելույթը հետաձգել են»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը