Այլևս չլռե՛լ, տեր կանգնե՛ք․ Արմենուհի Կյուրեղյան (video)
Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Արցախը կանգնած է ցեղասպանության առաջ, միջազգային հանրությունից պետք է պահանջենք՝ այլևս չլռել»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը։
Նրա խոսքով՝ Մինսկի համանախագահների խումբը պետք է տեր կանգնի Արցախին, հակառակ դեպքում՝ հայ ժողովուրդը երկրորդ անգամ կգնա ցեղասպանության։
Մանրամասն՝ տեսանյութում։
