Բառապաշարն էլ է սպառվել. Սա է այսօրվա Հայաստանի սահմանած բարոյականության սահմանը

Հունիսի 28-ին` ժամը 1:30-ից, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը: Հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակն ավելի ուշ մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ժամը 7-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Արցախի պաշտպանական գերատեսչությունը հրապարակեց զոհված զինծառայողների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան , Գագիկ Բալայան:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով բանակցություններն են երեկվանից մեկնարկել: Հայաստանի ընդդիմադիր` «Հայաստան» խմբակցությունը երեկվանից ցույցեր է իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների դեսպանատների, ԵՄ-ի պատվիրակության շենքերի դիմաց:

Այսինքն` «խաղաղ բանակցություններ» մի կողմից, մյուս կողմից` ադրբեջանական ագրեսիա Արցախում` բոլորի աչքի առաջ:

Փաշինյանը Թվիթերում գրառում է կատարել՝ միջազգային հանրությանը կոչ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովելու գործնական քայլեր ձեռնարկել: «Մինչ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է, այս գիշեր անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել», - ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ: «Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ», - իր գրառումն ամփոփում է Փաշինյանը:

Փաշինյանը ահազանգում է Հարավային Կովկասում ապակայունացման վտանգի մասին, սակայն ի՞նչ է անում հաջորդ քայլով... Անվտանգության խորհրդի նիստ է գումա՞րում, ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարո՞ւմ, ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրո՞ւմ... Կամ գոնե` ուժայիններն են հավաքվո՞ւմ...

Ո՛չ: Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում Էրդողանի հետ:

Հայաստանի կառավարության լրատվականը հայտնում է. «Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Այսինքն, Արցախում 4 զոհերի մարմինները դեռ տաք` Նիկոլ Փաշինյանն անկաշկանդ շփվում է Էրդողանի հետ, ավելին` Կուրբան Բայրամ է շնորհավորում:

Խոսքերն ավելորդ են, իսկապես, և շատ վաղուց...

Հայոց լեզվի բառապաշարն էլ արդեն վաղուց սպառված է թվում:

Սա է այն ամենը` ինչ կարելի է իմանալ Հայաստանի գործող իշխանությունների բարոյական հատկանիշների մասին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1955 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am