Փաշինյանն Իլհամից ավելի… Ալիև է

Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ այսպես կոչված՝ «քննիչ հանձնաժողովի» նիստում «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտ կրող Նիկոլ Փաշինյանի երկրորդ «հայտնությունն» էր: Մեկշաբաթյա տարբերությամբ՝ նրա «քննիչ» ելույթը, բնականաբար, առանձնապես չէր տարբերվում իր «հարցաքննությունից»:

Հիմնական «գործիքակազմը», որից թե՛ հունիսի 20-ին, թե՛ այսօր օգտվեց Նիկոլ Փաշինյանը, կարելի է բնորոշել հետևյալ բառերով՝ սուտ, կեղծիք, իրողությունների կանխամտածված խեղաթյուրում, կամայական գնահատականներ ու անհիմն դատողություններ, մերկապարանոց, անապացուցելի պնդումներ, երբեմն՝ զազրախոսություն ու վարկաբեկող արտահայտություններ այլոց հասցեին և այլն, և այսպես շարունակ:

Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանի «քննիչ պանձնաժողով» էր եկել, որպեսզի ևս մեկ անգամ ուղիղ եթերում բոլորին ի լուր և ի տես ապացուցի վաղուց ակնհայտ մի բան. ինքը՝ Նիկոլ Փաշինյանը ոնց կար, այդպես էլ մնացել է «մուտիլովչիկ»՝ բամբասանքներ, պատատակի խոսակցություններ, մատից ծծած «լուրեր» լսող-տարածողի շրիշակային հարթության վրա:

Ու այն, ինչով նա գրեթե երկու ամբողջ օր զբաղված էր (հունիսի 20-ին և 27-ին) ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ իր՝ Նիկոլ Փաշինյանի, նրա քարոզչամեքենայի կողմից մինչ այժմ տարածած, շրջանառած ստահոդ կաղապարների վերաշրջանառում, նոր հորինվածքների ու ստաթաթախ ձևակերպումների արտանետում, գործնականում՝ ստի ու կեղծիքի հերթական «հեղեղ»: Ու լրահոսն իսկապես, մի պահ «նիկոլաբանություններով» խցանվել էր այնպես, որ սանտեխնիկների 5 բրիգադ չէին կարող այդ «զասարենիայի» հախից գալ:

Որպեսզի չթվա, թե պարզապես ընդհանուր դիտարկումների վրա ենք կենտրոնացել՝ առանց նրա ասածներին ծանոթանալու (թեկուզ՝ մեր առողջության հաշվին), դիտարկենք, օրինակ, հետևյալ նմուշը:

Այսօր քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է, որ եթե «մենք համաձայնվեինք հանձնել 7 շրջաններն ու Լեռնային Ղարաբաղը», ապա ինքը, միևնույն է, վստահ չէ, «որ դա մեզ պատերազմից խուսափելու շանս կտար»:

Սա հայտարարում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, ով ավելի վաղ, ոչ պակաս պաշտոնապես հայտարարել է, թե ամեն դեպքում (պատերազմի գնալու և պատերազմից ամեն գնով խուսափելու) նույնն էր լինելու, այսինքն՝ Արցախը հանձնվելու էր՝ ազատագրված տարածքներով, պարզապես՝ առանց զոհերի:

Այսինքն, բացարձակապես նույն անձնավորությունը, մե՛կ ասում է, թե նույնն էր լինելու, բայց առանց զոհերի (սա էլ է բացարձակ ցինիզմի դրսևորում մեկի կողմից, ով հազարավոր երիտասարդների մահվան է մատնել ու անձամբ պատասխանատու է նրանց զոհվելու համար), մե՛կ էլ ասում է, թե վստահ չէ, որ «նույնը լինելու դեպքում» պատերազմ, այսինքն՝ նաև զոհեր չէին լինելու:

Հիմա նմանին ի՞նչ ասես: Ճիշտ եք, այն, ինչ ասելու է, անմեջբերելի է: Ուստի շարունակենք մեջբերելի դիտարկումները:

Նիկոլ Փաշինյանի «քննիչհանձնաժողովային» այս գլուխկոնծիները հետապնդում են բացարձակապես մեկ նպատակ. փրկել իր կաշին, ամեն գնով արդարանալ, ամեն ինչի մեջ մեղադրել այլոց (նախկիններին, բանակին, զինվորական վերնախավին, օտարներին, ում ասես), միայն թե ապահովվի «խեղճ Նիկոլն ի՜նչ կարար աներ» արդեն շատերին զզվեցրած կռապաշտական կաղապարը:

Սա է, այլ բան չկա:

Եվ էլի մի շատ կարևոր հանգամանք: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը երկար տարիներ համարվում էր Հայաստանում պրոադրբեջանական քարոզչության «առաջամարտիկը»: Իսկապես էլ՝ «Հայկական ժամանակը» երկար ժամանակ և բավականին անթաքույց, զբաղված է եղել ադրբեջանական քարոզչական, հակահայ թեզերի վերաշրջանառությամբ, տիրաժավորմամբ: Եվ հիմա, երբ այդ թերթի խմբագիրը վարչապետի կարգավիճակով ելույթ է ունենում «քննիչ հանձնաժողովում», լրացուցիչ ապացուցում է իր թերթի վերաբերյալ եղած համարումը: Նա բարձրաձայնում է բացահայտորեն պրոադրբեջանական թեզեր, ավելին՝ այնպիսի թեզեր, որոնք նույնիսկ ադրբեջանական քարոզչության մտքով չէին անցնի: Ու ստացվում է, որ Փաշինյանը Իլհամից շատ ավելի… Ալիև է:

Հետաքրքիր է, թե ուրիշ ի՞նչ է պահանջվում, որպեսզի վերջապես համախմբվենք ու կենտրոնանանք այս աղետաբերի պաշտոնանկությունն իրագործելու վրա՝ մեր երկրին ու ժողովրդին քպ-ական այս գլխակեր, արնածոր դժոխքից ելնելու շանս տալով:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am