Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ավանդական դարձած՝ արդեն 15-ամյա պատմություն ունեցող «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի խրախուսել երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի բովանդակությամբ:   Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 2015թ. մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երևան քաղաքում, լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում, ինքնատիպ երիտասարդական նախագիծ, ուսանողական խորհրդի լավագույն նախագահ, լավագույն միջբուհական ծրագիր, լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ, լավագույն միջազգային կառույց, լավագույն երիտասարդական գիտական նվաճում, լավագույն ուսանողական ինքնակառավարման մամին:   Ավանդական անվանակարգերից բացի, շնորհվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հատուկ մրցանակներ են շնորհվել Գոհար Մարտիկյանին՝ «Ապրելու բանաձև» ռազմահայրենասիրական մատենաշար-ծրագրի համար, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ երիտասարդության և հանրության շրջանում դասական արվեստի տարածման գործում ունեցած ավանդի համար և 10-ամյա հոբելյանի առթիվ, Ֆիզիկամաթեմատիկական դպրոցի սան Էդգար Վարդանյանին՝ 2014-2015թթ. առարկայական միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած բարձր արդյունքների համար, Սամվել Կարապետյանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իրականացված «Եղեռն՝ եղեռնից հետո» ծրագրի համար, Արամ Անտինյանին՝ Հայաստանում առաջին բարեգործական սրճարանի գաղափարը կյանքի կոչելու և մեծաթիվ կարիքավորների օգնելու համար, ՀՀ զինված ուժերի ծառայող, մայոր Սարգիս Ստեփանյանին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորած մարտական սխրանքի ու անմնացորդ նվիրումի համար:   Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Հայկյան» մրցանակի արժանացած բոլոր մրցանակակիրներին, ևս մեկ անգամ ողջունել և կարևորել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունն ու անսպառ եռանդ և հետագա նորանոր հաջողություններ մաղթել երիտասարդներին:   «Ուզում եմ անկեղծորեն խոստովանել, որ ես միշտ հաճույքով եմ գալիս «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որովհետև գտնվել մի միջավայրում, որտեղ գովաբանվում, գնահատվում, խրախուսվում է նոր գաղափարը, նոր նախաձեռնությունը, բարի գործը, ոչ միայն հաճելի է, այլ նաև օգտակար, որովհետև մարդ դրական լիցքեր է ստանում: Իրոք, ես որևէ առնչություն չունեմ մրցանակների շնորհման հետ, թեև, բոլոր մրցանակակիրները, չգիտես ինչու, ինձ են շնորհակալություն հայտնում: Շնորհակալություն հայտնե՛ք ձեր հասակակիցներին: Սա այս մրցանակաբաշխության առավելություններից մեկն է, որովհետև նախաձեռնությունը երիտասարդինն է, գնահատողն էլ երիտասարդ է: Այսինքն` ավագներն իրենց կամքը չեն պարտադրում, չեն ասում՝ այս մեկը լավ է, այս մեկը վատ է: Երիտասարդն է ասում՝ սա լավ է, իսկ այս մեկն այնքան էլ լավ չէ: Սա, անշուշտ, ոգևորիչ է: Ոգևորիչ է, որովհետև այն ինչին մենք այսօր էլ ականատես եղանք այս դահլիճում, կապված է մեր երկրի ապագայի, մեր գալիքի հետ: Ծեծված խոսքերն են, բայց միշտ անհրաժեշտություն կա կրկնելու, որ հայրենիքի ապագան միշտ երիտասարդների ձեռքում է: Դուք բոլորդ փայլուն մարդիկ եք, լավ երիտասարդներ եք: Մեր երիտասարդության ճնշող մեծամասնությունը, անկեղծ եմ ասում, փայլուն են, ուղղակի, պաշտպանում են մեր հայրենիքը: Այսօր մեր հանրապետության ամենաերիտասարդական կառույցը հայկական բանակն է: Մեր երիտասարդները ձեռքբերումներ ունեն բոլոր ոլորտներում: Տեսեք, այսօր կարելի է արդեն նրան երիտասարդ անվանել՝ մարդը համաշխարհային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի պատիվն է պաշտպանում, և իր նման՝ 21 հոգի: Այս պահին բոլոր ոլորտներում մենք ունենք հաջողություններ, և դա ի շնորհիվ երիտասարդների: Ուրեմն, մեր երկրի ապագան ամուր ձեռքերում է: Ուզում եմ, որպեսզի մի 20, 30, 40 տարի հետո արդեն դուք լինեք ամբիոնից խոսողները և դուք մտածեք, թե ինչպիսի՞ նախաձեռնություններով կարող եք երիտասարդներին խրախուսել, դեպի ո՞ւր կուղղեք նրանց: Եվ այսպես միլիոն տարի: Ապրե՛ք: Շնորհակալ եմ»,-երիտասարդներին ուղղված ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am