Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Շուշին էական դեր է ունեցել 44-օրյա պատերազմը կանգնեցնելու հարցում։
«Շուշին էական դեր ունեցավ, մեզ համար էլ ուներ խիստ սիմվոլիկ մեծ ազդեցություն», - 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե Շուշին Լաչինի միջանցքի պռնկին է ու Ստեփանակերտի վրա։
«Այո՛, ռազմավարական նշանակություն է, բայց էմոցիոնալ նշանակությունն ամենևին չեմ թերագնահատի», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Ադրբեջանի տրամաբանությամբ՝ 44-օրյա պատերազմը, եթե այլ գործոններ չլինեին, չէր կարող կանգնել, քանի դեռ Շուշին հայկական վերահսկողության ներքո էր։
«Շուշին միշտ ամենակենտրոնում է եղել, դա է իմ գնահատականը», - հավելեց վարչապետը։
Նա հայտարարեց, թե Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային կետ դառնալ պատերազմի համար, ինչքան էլ դրությունը ծանր էր։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը